«Հայաստանը սեբաստացիների աչքերով»

Ինձ համար Հայրենիքը պարզապես երկիր չէ, որտեղ ես ծնվել եմ: Այստեղ անցան իմ մանկությունն ու երիտասարդությունը: Այստեղ ես հանդիպեցի իմ ընկերներին: Իմ երկիրը հին պատմության, իմաստության և հոգևորականության իսկական գանձ է: Եվ, ինչպես յուրաքանչյուր հայրենասեր, ես նույնպես չէի հապաղի կյանքս նվիրել հայրենիքիս համար: Իմ հայրենիքը հայտնի է ամբողջ աշխարհում մեծ գրողներով, գիտնականներով և բանաստեղծներով: Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, Հայաստանի օդը, ջուրը, լեզուն, հայկական ավանդական ուտեստը, մշակույթը, հայկական երգն ու պարը։ Ուր էլ որ գնում եմ մեկ է մագնիսի պես ձգում է դեպի իրեն, շատ եմ կարոտում Հայաստանը։ Նա ոչ մի երկրին նման չէ իր գեղեցկությամբ, լեզվով, ավանդություններով և ժողովրդով։ Մենակ ջրի համի համար կարելի է ապրել այստեղ։

Սերունդից սերունդ պատմություններ են փոխանցվում ամենակարևոր իրադարձությունների, ականավոր անհատականությունների, նրանց սխրանքների և մեծ գործերի մասին: Ուստի, մտածելով Հայրենիքի մասին, մենք մտածում ենք անցյալի և ներկայի հերոսների, հայտնի գրողների, բանաստեղծների, երաժիշտների և արվեստագետների մասին: Այս ամենը մեր պատմությունն է, այս ամենը մեր Հայրենիքն է:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *