Կրթահամալիրը սեբաստացիների աչքերով

Մխիթար Սեբաստացու կրթահամալիրը ոչ մի կրթահամալիրի նման չէ, ինձ շատ է դուր գալիս իր ժամանակակից ուսուցմամբ, համակարգչի օգտագործումը թույլ է տալիս ոչ միայն մուտք ունենալ դեպի առավել ժամանակակից նյութերի, այլև նվազեցնել ուսանողի պայուսակի քաշը: Ունի հմուտ ուսուցիչներ, ովքեր միշտ պատրաստ են օգնեն ուսանողներին։ Ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես են ուսուցիչները դասավանդում և դաս պատմում, այնքան գեղեցիկ և ընկալելի, որ չլսել չի լինի։ Այստեղ անցկացվում են շատ հետաքրքիր նախագծեր և ճամփորդություններ։ Նույնիսկ քոլեջը հեռավար ուսման ժամանակ ես գիտելիքի պակաս կամ որակի կորուստ չեմ զգացել, ընդհակառակը, ամեն ինչ տրվում է ամբողջությամբ և վերահսկվում է մեր կուրսղեկի կողմից, մենք պարապ չենք մնում: Ուրախ եմ, որ սովորում եմ այսպիսի ժամանակակից կրթահամալիրում։

Գրական ակումբ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում - VNews

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *