2018-2019թթ. զբոսաշրջության զարգացումը Հայաստանում

2019 թվականին ՀՀ պետական բյուջեից զբոսաշրջության ոլորտին հատկացվել է 286,4 մլն դրամ: 2019 թվականին զբոսաշրջության զարգացումը աճել է 14,9 %- ով, քան 2018 թ- ին: 2019 թվականին Հայաստան է այցելել 4.319.618 զբոսաշրջիկ, որից մոտ 850.612- ը եկել է Ռուսաստանից, 344.507- ը ՝ Վրաստանից, 160.000- ը ՝ Իրանից, 40.000- ը ՝ Ղազախստանից, 15.600- ը ՝ Չինաստանից:


Այդ տարիներին զբոսաշրջիկները իրենց հանգիստը անցկացրել են Երևանում: Զբոսաշրջիկների մեծ մասը իրենց հանգիստն անցկացրել է լեռնային հանստավայրերում ՝ Ջերմուկում, Ծաղկաձորում, Դիլիջանում, և այլն: Այդ թվականներին Հայաստանը դարձել է ամենահայտնի արտասահմանյան ուղղությունը ռուսաստանցիների համար, ովքեր ճանապարհորդում են 2018- 2019 թթ- ի ամռանը, ինչպես նաև ՝ 2019 թվականի ամանորյա տոներին: Երևանը ռուս թոշակառուների համար դարձավ երկրորդ ամենահայտնի արտասահմանյան հանգստի վայրը:

Գիտության և կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շնորհիվ հազարավոր ուսանողներ ՝ Հնդկաստանից, Իրանից և Արաբական երկրներից, եկան Հայաստան ՝ սովորելու Երևանի համալսարաններում, մասնավորապես ՝ բժշկական համալսարանում: Սա իր հերթին դրական է ազդում զբոսաշրջիկների թվի, աճի, տեմպի վրա: 2019 թվականին ակտիվացել է armenia.travel զբոսաշրջային պաշտոնական կայքը, սոցիալական հարթակները. Facebook (հետևորդներ ՝ 106.658, հավանողներ ՝ 91.978), Instagram (հետևորդներ ՝ 56.300), VK, Pinterest, Twitter, Telegram, իսկ կայքի այցելությունները կազմել է 250.376 այցելու:

Հայաստանը հեղափոխության ժամանակ
ԱՄՆ- ն հեղափոխության ժամանակ

Այս տարիների զբոսաշրջության այսպիսի ակտիվությանը նպաստեց 2018 թվականին տեղի ունեցած մասշտաբային թավշյա հեղափոխությունը: Այդ ժամանակ, Հայաստանի մասին իմացավ ամբողջ աշխարհը: Հեղափոխության օրերին հայերը, ՝ իրենց միախմբվածությամբ և հայրենասիրությամբ իրենց դրսևորեցին, և այնպես արեցին, որ ամբողջ աշխարհը Հայաստանը հիշի որպես հայրենասեր և համախմբված երկիր: Հենց սա էլ նպաստեց այդ տարիների զբոսաշրջության ակտիվ աճին:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *