Հայաստանի մարզեր

Հայաստանի գեղատեսիլ վայրերը

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

Արագածոտնի մարզը 1995թ-ի ապրիլի 12-ից ունի մարզի կարգավիճակ: Մարզն իր անվանումը ստանում է Այրարատ աշխարհի Արագածոտնի գավառից: Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է: Սահմանակից է Երևանին, ՀՀ Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Լոռիու մարզերին սահմանով՝ Թուրքիային: Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ մարզի տարածքը հասնում է մինչև Թուրքիայի հետ հայկական սահման: Մարզկենտրոնը հանդիսանում է Աշտարակ քաղաքը։

Արագածոտնի մարզն զբաղեցնում է Արարատյան ֆիզիկա-աշխարհագրական շրջանի հյուսիսարևմտյան մասը (950 մետրից մինչև 4090 մ բացարձակ բարձրությունները)։ Այստեղ է գտնվում Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթ Արագածը (4090 մ.)։ Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը։ Մարզի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով: Տարածված են հատկապես շինանյութերը՝ տուֆը, բազալտը, կրաքարը, կավահողը, խարամը, պեմզան,  պեռլիտը։

Մարզի խոշոր գետերն են Քասախը, Գեղաձորը։Մարզում առկա է 29 արհեստական ջրամբար՝ ամենամեծը Ապարանի ջրամբարն է:

 ՀՀ Արագածոտնի մարզը հանրապետության տնտեսապես զարգացած մարզերից է: Մարզի տնտեսության հիմքն արդյունաբերությունը և գուղատնտեսությունն են:  Մարզը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով. այստեղ հաշվառված է  1796 հուշարձան, որից շուրջ 400-ը գտնվում է պետական պահպանման տակ: Դրանցից նշանավորներից են Ամբերդը, Հովհաննավանքը, Սաղմոսավանքը, Դաշտադեմի ամրոցը և այլն։

Aragats

Արագած լեռ

peshkom-po-goram-armenii

Крепость Амберд

Azat reservoir

Ազատի ջրամբար

novogodnie tur po armenii

Խոր Վիրապի վանք

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

Արարատի մարզը 1995թ-ի ապրիլի 12-ից ունի մարզի կարգավիճակ: Մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևմուտքում: Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերին, հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիային։ Մարզկենտրոնը Արտաշատ քաղաքն է։

Արարատի մարզի տարածքը որոշակիորեն բաժանվում է երկու մասի` հարթավայրային և լեռնային: Հարթավայրային մասը 10-15կմ լայնության գոտով ձգվում է Հրազդան գետից մինչև ՀՀ պետական սահմանը:

Մարզի լեռնային մեծ մասը զբաղեցնում են Գեղամա լեռների լանջերը և Ուրծի ու Երանոսի լեռները: Այստեղ առանձին կղզյակներով պահպանվում է անտառը, որը հիմնել է հայոց Խոսրով Կոտակ թագավորը, IV դարում: Այդտեղ այժմ կազմակերպվել է Խոսրովի արգելոցը:

Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Արարատյան հարթավայրով անցնող գետերը ունեն ոռոգիչ նշանակություն։

Արարատի մարզը տնտեսապես Հայաստանի ամենազարգացած մարզերից է, հատկապես կարևոր է մարզի գյուղատնտեսական նշանակությունը։ Ունենալով Արարատյան դաշտի մի մեծ հատված՝ մարզը տալիս է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը։ Առավել զարգացած է երկրագործությունը։

Մարզը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, այստեղ հաշվառված է 906 հուշարձան, որոնցից 808-ը  գտնվում է պետական պահպանման տակ:

Դրանցից նշանավորներից են՝ Խոր Վիրապ վանական համալիրը և Արտաշատ հնավայրը, Դվին հնավայրը, Տափի բերդը և այլն։

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

Արմավիրի մարզը 1995թ-ի ապրիլի 12-ից ունի մարզի կարգավիճակ: Մարզն եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի մի մասը: Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Մյուս քաղաքներն են Վաղարշապատը և Մեծամորը։ Արմավիրի մարզը բնակչության թվով և խտությամբ ՀՀ-ում գրավում է առաջին տեղը։

Մարզի տարածքում է գտնվում հանրապետությունում միակ «Որդան Կարմիր» արգելավայրը: Աշխարհի ամենահին աստղադիտարանը հիմնվել է մ.թ.ա. 19 դարում ներկայիս Արմավիրի մարզի Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանի (1968) տարածքում։ 

Արմավիրի մարզը գյուղատնտեսական ուղղվածության մարզ է, քանի որ գտնվում է հիմնականում Արարատյան դաշտի բարեբեր հողերի վրա։ Արմավիրի մարզի խոշոր գյուղերն են Նալբանդյան, Արշալույս, Փարաքար, Սարդարապատ:

Հանրապետության Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ եւ անհետացող վայրի ֆլորայի 387 տեսակներից յոթը, ֆաունայի 99 տեսակներից 38-ը՝ աճում եւ բազմանում են Արմավիրի մարզի տարածքում:

Մարզը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով։Պատմաճարտարապետական մեծագույն արժեք են ներկայացնում Էջմիածնի վանական կառույցները, Զվարթնոց տաճարի ավերակները, Վաղարշապատում Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Շողակաթ եկեղեցիները, ինչպես նաև Սարդարապատի հուշահամալիրը։

Armaviri marz
provinces-of-armenia
Mount Arjanots

Սևանի թերակղզին Արջանոցի լանջերից

Sevan monastery

Սևանավանք

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

Գեղարքունիքի մարզը 1995թ-ի ապրիլի 12-ից ունի մարզի կարգավիճակ: Առաջին առանձնահատկությունը, որով աչքի է ընկնում Գեղարքունիքի մարզը, իր տարածքային առավելությունն է մնացած բոլոր մարզերի նկատմամբ: Գեղարքունիքի մարզում կարելի է տեղավորել Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերը ամբողջությամբ: Սահմանակից է ՀՀ Տավուշի, Կոտայքի, Արարատի, Վայոց Ձորի մարզերին, իսկ արտաքին սահման ունի Ադրբեջանի և Արցախի հանրապետության հետ։

 Մարզկենտրոնը հանդիսանում է Գավառ քաղաքը։ Մյուս քաղաքներն են Ճամբարակը, Մարտունին, Սևանը, Վարդենիսը։

 Շրջապատված է Արեգունու, Սևանի, Արևելյան Սևանի, Վարդենիսի, Փամբակի լեռնաշղթանով, Գեղամա լեռնավահանով։ Տարածքը հարուստ է հրաբխային կոներով, որոնցից առավել հայտնիներին են Արմաղանն ու Աժդահակը: Մարզի ամենաբարձր կետը Աժդահակ լեռն է, որի բարձրությունը կազմում է 3597մ։ Այն ոչ միայն մարզի ամենաբարձր կետն է, այլև Հայաստանի ամենագեղեցիկ լեռներից մեկն է։

 Գեղարքունիքի զարդը Սևանա լիճն է, որը գտնվում է ծովի մակարդակից 1900մ  բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ, սակայն սկիզբ է առնում միայն Հրազդանը։

 Սևանի և շրջակա միջավայրի պահպանության համար 1978թ․-ին ստաղծվել է Սևան ազգային պարկը։Այստեղ պահպանվում են բույսերի 1600 և կենդանիների 330 տարատեսակներ։ Սևան ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում են թռչունների 267 տեսակներ։ 39 թռչնատեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում։

 Մարզում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, կերային և հացահատիկային բույսերի մշակությամբ, կարտոֆիլագործությամբ։ Մարզը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։ Դրանցից նշանավորներից են Սևանավանքը, Հայրավանքը, Սելիմի քարավանատունը, Նորատուսի եկեղեցին, Մաքենյաց վանքը և այլն։

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

Տարածքային առանձնահատկությունն այն է, որ Կոտայքի մարզը միակն է Հայաստանում, որը սահմանակից չէ հարևան պետություններից ոչ մեկի հետ: Միաժամանակ այն չորս մարզերից է, որոնք հարում են Երևանը: Համարցում է, որ մարզի անվանումը եկել է Մեծ Հայքի Արշակունի թագավոր Խոսրով Կոտակից: 

Կոտայքը գտնվում է Արարատյան գոգավորության նախալեռան հյուսիս-արևելքում, Հրազդան և Ազատ գետերի միջև,Կոտայքի սարավանդի վրա։ Սահմանակից է ՀՀ Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Արարատի, Արագածոտնի մարզերին և մայրաքաղաք Երևանին։

Հյուսիս-արևելքում բարձրանում են Գեղամա լեռնաշղթան (Աժդահակ լեռ 3598 մ) և Ողջաբերդի լեռնաբազուկը, հյուսիսում՝ Հատիս (2528 մ) ու Գութանասար (2299 մ) հանգած հրաբուխները, արևմուտքում ձգվում է Հրազդանի կիրճը, իսկ հարավում՝ Նորքի բարձրությունը։

Տարածքով հոսում են Հրազդանը, Ազատը (55 կմ), Գետառը: Գեղամա լեռնաշղթայի մերձկատարային սարավանդի վրա է Ակնա հրաբխային ծագման լիճը (3032 մ բարձրության վրա): Կոտայքի մարզում կան նաև մի քանի ջրառատ ջրվեժներ: Դրանցից ամենաջրառատն ու բարձրադիրը Գողթ գյուղում գտնվող Խոսրովի ջրվեժն է, որն ունի 8 մետր բարձրություն:

Կոտայքի մարզը Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոններից է: Հրազդանում մինչ օրս գործում է ջերմաէլեկտրակայան և ջրաէլեկտրակայան, որոնք բավարարում են Հայաստանի էներգետիկ պահանջների մի մասը։  Մարմարիկ գետի ձախ ափին գտնվող Մեղրաձոր գյուղում պահվում են երկրի ոսկու պաշարների մեծ մասը։ Ծաղկաձոր քաղաքը Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոնն է, որն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն: Մարզի տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։ Մարզում գրանցված են 3028 պատմամշակութային արժեքներ և հուշարձաններ: Դրանցից նշանավորներից են Գառնու հեթանոսական տաճարը, Գեղարդավանք, Կեչառիսը, Բջնիի բերդը և այլն։

winter hike

Каменная симфония

provinces-of-armenia

Pagan Temple of Garni

provinces-of-armenia

Debed Canyon

Ախթալա

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում։ Սահմանակից է Շիրակի, Տավուշի ,Կոտայքի և Արագածոտնի մարզերին, իսկ արտաքին սահման ունի Վրաստանի հետ։ Մարզկենտրոնը համարվում է Վանաձոր քաղաքը։

Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ եւ ունի լեռնային ռելիեֆ: Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը` Ձորագետ, Մարցագետ եւ Փամբակ վտակներով:

Մարզի տնտեսության առաջատար ճյուղերը գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունն են: Գյուղատնտեսության ոլորտում առանձնանում են հացահատիկի, կարտոֆիլի, բանջարեղենի և անասնաբուծական մթերքի արտադրությունները: Մարզի արդյունաբերության հիմնական ուղղություններն են հանքագործական արդյունաբերությունը և մշակող արդյունաբերությունը:

Մարզը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Դրանցից նշանավորներից են՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանքերը, Քոբայրը, Օձունը և այլն։

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

Շիրակի մարզը գտնվում է հանրապետության հյուսիս-արևմուտքում։ Մարզը 1995թ-ի ապրիլի 12-ից ունի մարզի կարգավիճակ: Մարզկենտրոնը հանդիսանում է Գյումրի քաղաքը։ Մյուս քաղաքներն են Արթիկը և Մարալիկը։ Սահմանակից է Լոռու և Արագծոտնի մարզերին, իսկ արտաքին սահման ունի Թուրքիայի և Վրաստանի հետ։

Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը, միաժամանակ Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը։Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։

 Մարզի գետային ցանցը գրեթե ամբողջությամբ պատկանում է Արաքս գետի ավազանին: Տարածքում կազմավորվում և սկիզբ է առնում Ախուրյան գետը։

Շիրակի մարզի գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքում առանձնանում են՝ հացահատիկի մշակումը, կարտոֆիլագործությունը, բանջարաբուծությունը և կաթնատու անասնապահությունը։

Շիրակի մարզի տեսարժան վայրերից նշանավոր են՝  Արթիկը, Լմբատավանքը, Հառիճավանքը, Մարմաշենը, Յոթ Վերքը, Պեմզաշենը և այլն։

peshkom-po-goram-armenii

Озеро Арпи

Harichavank

Аричаванк Монастырь

Khustup

Վերելք Խուստուփ լեռ

Canyon

Արշավ Որոտանի կիրճում

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

Սյունիքի մարզը 1995թ-ի ապրիլի 12-ից ունի մարզի կարգավիճակ: Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից Արցախին, իսկ հյուսիսից Վայոց ձորին։

Մարզկենտրոնը հանդիսանում է Կապան քաղաքը։ Սյունիքի մարզը տարածքի մեծությամբ երկրորդն է։ Չնայած տարածքի մեծության՝ Սյունիքի մարզի տարածքի մեծ մասը զբաղեցնում են լեռնային տարածքները, ժայռերն ու ձորերը: Սյունիքի ամենաբարձր գագաթը Կոպուտջուղն է, որի բարձրությունը կազմում է 3.904մ:  ՀՀ Սյունիքի մարզը զբաղեցնում է Զանգեզուր բնաշխարհի տարածքը, որը ներառում է Որոտան, Ողջի գետերի վերին ու միջին հոսանքների ավազանը և Զանգեզուրի՝ Մեծ Կովկասից հետո Հարավային Կովկասում ամենաբարձր լեռնաշղթայի, արևելյան լանջերը։ Սակայն արշավականների համար ամենասիրված լեռը մնում է Խուստուփ լեռը։

Մարզում կան շուրջ 170 մեծ և փոքր գետեր, որոնցից առավել խոշորներն են Որոտանը, Ողջին և Մեղրի գետը: Մարզի ջրամբարներն են Սպանդարյանի, Տոլորսի, Շամբի, Անգեղակոթի  և Գեղիի ջրամբարները:

 Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերն են: Մարզի արդյունաբերության հիմնական ճյուղը հանքարդյունաբերությունն է և էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Սյունիքի մարզը հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Մարզում գրանցված են շուրջ 2812 պահպանվող պատմամշակութային հուշարձան:

Դրանցից են՝ Տաթևի վանական համալիրը, Հալիձորի բերդը, Որոտնաբերդը, Վահանվանքը, Հին Խնձորեսկը և այլն։

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան մասում և զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.1% ։ Մարզը հարավում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզրի հետ, իսկ արևմուտքում՝ ՀՀ Լոռու մարզին։ Արտաքին սահման ունի հյուսիսից Ադրբեջանի հետ, արևելքից՝ Ադրբեջանի։ Մարզկենտրոնը հանդիսանում է Իջևան քաղաքը, որը հայտնի է իր հանքային աղբյուրներով։ Այն նաև հայտնի է գորգագործությամբ։ Մարզի մյուս խոշոր քաղաքներն են Բերդը, Նոյեմբերյանը, Դիլիջանը։ Դիլիջանը հայտնի է որպես լեռնակլիմայական առողջարան։ Միաժամանկ Դիլիջանը հանդիսանում  է նաև արդյունաբերական կենտրոն։ Մարզը գտնվում է չափավոր խոնավ տարածաշրջանում։ Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։

Գետերը պատկանում են Կասպից ծովի ավազանին։ Մարզի կենտրոնով հոսում է Աղստև գետը։ Մարզի տարածքում են գտնվում Խնձորուտի, Հախումի, Տավուշի, Այգեձորի, Ջողազի և Քոլագրի ջրամբարները:

 Տավուշի մարզն ապշեցնում է իր բուսական և կենդանական աշխարհների բազմազանությամբ։ Ընդհանուր մակերեսի 51 %-ը զբաղեցնում են խառն անտառները։

Բուսական և կենդանական աշխարհի պահպանման և հարստացման նպատակով 1958թ․-ին ստեղծվել է Դիլիջանի ազգային պարկը։ Ազգային պարկի տարածքը կազմում է 34000 հեկտար։ Այստեղ հաշվառված են 977 տեսակ ծաղկավոր բույսեր, որոնցից 40 տեսակը հազվագյուտ են, իսկ 29 գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։ Ազգային պարկի տարածքում են գտնվում Պարզ լիճը և Գոշի լիճը։

Մարզի տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։ Ամբողջ մարզի տարածքում հաշվառված է 1996 պատմամշակութային հուշարձան։ Տավուշն ապշեցնում է իր բնական գեղեցկությամբ։

Armenian monasteries

Հազարծնի վանական համալիրը

Dilijan

Старый Дилижан

moanstyr-noravank
Монастырь Нораванк

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ


Վայց Ձորի մարզը 1995թ-ի ապրիլի 12-ից ունի մարզի կարգավիճակ: Սահմանակից է Արարատի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերին, Արցախի հանրապետությանը և Նախիջևանի ինքնավար հանրապետությանը։ Մարզկենտրոնը հանդիսանում է Եղեգնաձոր քաղաքը։

Մարզը գտնվում է Արփա գետի ավազանում: Վայոց Ձորը մի կողմից պատված է Շարուրի դաշտով, մյուս կողմից Վարդենիսի լեռնաշղթայով: Աշխարհագրական բազմազանությունը պայմանավորված է մարզի՝ գոգավոր տարածքում գտնվելով, քանզի այն շրջապատված է տարբեր ռելիեֆներով: Վայոց ձորի տարածքը մասնատված է բազմաթիվ գետակներով, գետերով, հովիտներով։ Հիմնական զարկերակը Արփա գետն է։

Վայոց ձորի մարզի տնտեսությունը ՀՀ տենտեսության թույլ օղակներից է։ Առաջատար է գյուատնտեսությունը, իսկ արդյունաբերությունը հիմնականում ներկայացված է գյուղմթերքների վերամշակմամբ։ Գյուղատնտեսության մեջ առաջատար է անասնապահությունը։

Տեսարժան վայրերից են՝ Արենին, Գնդեվանքը, Նորավանքը, Արենի (Թռչունների) քարանձավը, Պռոշաբերդը, Օրբելյանների քարավանատունը, Սմբատաբերդը, Ջերմուկի ջրվեժը և այլն։

Gnishik

Գնիշիկի կիրճ