Կարմիր բլուրի պեղումներ

Պատմական ակնարկ

Կարմիր բլուրը, որի վրա բացվել են ուրարտական Թեյշեբաինի ամրոցի մնացորդները, գտնվում է Երևանի հարավ֊արևմտյան ծայրամասում, Հրազդան գետի ձախ ափին։ Ամրոցի շուրջը, հարթավայրում, մոտ 100 հա տարածքի վրա սփռվել են հին, նույնանուն քաղաքի մնացորդները։

1936 թվականին երկրաբան Ա․ Պ․ Դեմյոխինը բլրի հարավարևելյան լանջին պատահաբար գտավ մի բազալտե քարի բեկոր, որի վրա պահպանվել էր հինգ տող սեպագիր արձանագրության մի մասը։ Նա այդ քարը տեղափոխեց Հայաստանի պատմության պետական թանգարան, և այն վերծանվեց Կ. Գ․ Ղաֆադարյանի կողմից։ Պարզվեց, որ արձանագրությունը վերաբերում է մ․ թ․ ա․ VII դարի կեսերին, քանի որ պարզ կարդացվում էր ուրարտական Ռուսայի՝ Արգիշտիի որդու անունը։ Հայտնագործությունից հետո Կ․ Գ․ Ղաֆադարյանի ղեկավարությամբ կատարվեցին տեղանքի հետախուզական աշխատանքներ և բացահայտվեց, որ բլրի գագաթը և լանջերը ծածկված էին հնագույն շինությունների փլված պատերի քարերով և կարմիր հողի առատ շերտով, որն առաջացել էր հում աղյուսի այրված, քանդված պատերից։ Այդ հողի գույնի հետևանքով բլուրն անվանվեց Կարմիր բլուր։

Երկար տարիներ մոտակա գյուղերի բնակիչները քարերն օգտագործում էին շինարարական նպատակներով, իսկ այրված ու մոխրացած հողը՝ դաշտը պարարտացնելու համար։ Այդ աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են և բլրի մակերեսից դուրս եկել մեծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, կոտրված անոթներ և ոսկորներ, երկաթե և բրոնզե առարկաներ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *