Շենգավիթ հնավայր

Շենգավիթ, վաղ բրոնզեդարյան հնավայր-հուշարձան Հայաստանի մայրաքաղաք Երևանի հարավ-արևմտյան հատվածում՝ Երևանյան լճի արևելյան հրվանդանին։ Բնակավայրը հիմնադրվել է մոտ 5 ու կես հազար տարի առաջ և լքվել է մոտ 4 հազար տարի առաջ։ Բնակավայրի բնիկ անվանումը հայտնի չէ, իսկ Շենգավիթ անունը ստացել է Երևանի թաղամասի անվան շնորհիվ, որտեղ գտնվում է։ Բնակավայրի բուն սահմանները զգալի ավելի լայն են եղել, սակայն դրանց զգալի մասը ենթարկվել է կառուցապատման, ու պահպանված տարածքը փաստացի մի բլուր է՝ կից Երևանի #6 հիվանդանոցի բակին ու Երևան բժշկական կենտրոնին։

Ըստ 2000 թվականից իրականացվող պեղումների ղեկավար Հակոբ Սիմոնյանի՝ Շենգավիթը կարող է համարվել լիարժեք քաղաքատիպ բնակավայր, և որպես փաստարկ բերում է այստեղ պեղված սահմանային պատ՝ ամրացված քառանկյուն աշտարակներով։ Տեղում հայտնաբերվել են նաև իշխանության խորհրդանիշներ՝ կնիքներ և գավազաններ, որոնք վկայում են բարձրագույն իշխանության ներկայացուցիչների առկայության մասին։

Շենգավիթը հիմնադրվել է Հրազդան գետի ափին, որտեղից ոչ հեռու հետագայում կառուվում են Թեյշեբաինին, Ծիծեռնակաբերդը, Երևանի բերդը, Կոնդը և որտեղ ենթադրաբար հանգրվանում են Էրեբունի բնակավայրի բնակիչները՝ տեղափոխելով իրենց հետ բնակավայրի անվանումը։ Դիրքը բարեհաջող էր առկա գետի ու դեպի Արարատ լեռը հրաշալի տեսարանի շնորհիվ։

Պեղածո նյութ

Պեղումների արդյունքում հայտնաբերվել են. 

  • Ոսկրե իրեր (իլիկի գլուխներ, նետասլաքներ, հերուններ, ասեղներ, կարթեր և այլն), պղնձե իրեր։
  • Պեղվել են բարձր որակի մանր ու խոշոր ամաններ՝ կարասներ, կճուճներ, գավաթներ, քրեղաններ, թասեր, սկահակներ, քամիչներ և այլն։ Անոթի գույնը կապված է եղել թրծելուց և ներկելուց։ Պեղված Խեցեղենն ունի մի շարք տարբերակներ ինչպես ձևի, այնպես էլ նախշերի կատարման տեսակետից։ Հայտնաբերված խեցեղենի իրերի նախշերը բազմազան են։ Խեցեղենը հիմնականում է եղել սև փայլեցված և ունեցել է երկրաչափական նախշեր՝ եռանկյունիներ, շեղանկյուններ, պարույրներ, զուգահեռ գծեր և այլն։
  • Օջախներ։ Օջախներն ունեին պաշտպանիչ նշանակություն։ Շատ հաճախ խորհրդանշում էին տոհմի հարատևումը, բարգավաճումը։ Բնակատեղիից հայտնաբերված օջախների ձևերը բազմազան են։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *