Ընկեր Նարինե
Դուք ունեք կլորավուն երես։ Դեմքի այս ձևը միշտ ասոցացվում է փափկության, բարության և խաղաղ բնավորության հետ: Ձեզ միշտ բնորոշ են հաջողությունն ու առաջնորդությունը։ Դուք իսկապես գնահատում եք հարմարավետությունն ու լավ միջավայրը։ Նաև այսպիսի դիմագծեր ունեցող մարդիք ծնված առաջնորդներ են, ով բացի կլորավուն դեմքից, ունի նաև դուրս ցցված այտոսկրեր և վառ աչքեր։
Բարձր ճակատը ցույց է տալիս մարդու բարձր ինտելեկտը։ Քանի որ դուք ունեք այդպիսի յուրահատկություն, դուք կանխամտածված գործողություններ եք կատարում։ Նաև զգայուն եք և ձեր համար ընտանեկան արժեքները շատ կարևոր են:
Քանի որ դուք գրեթե ուղիղ հոնքեր ունեք, դրա պատճառով ձեզ բնորոշ է ռացիոնալ մտածողությունը և տրամաբանությունը. դուք սենտիմենտալ չեք և հակված չեք ենթարկվել իմպուլսներին: Ձեր մասին են ասում՝ յոթ անգամ չափեք, մեկ անգամ կտրեք։
Ձեր աչքերը նեղ են և մի փոքր երկար, աչքերի այս ձևն առանձնանում է խոցելիությամբ, ազնվությամբ և երազկոտությամբ։ Դուք ռիսկի չեք դիմում, բայց ֆինանսական հարցերում ուշագրավ կողմնորոշված եք, ձեր կարծիքը պահպանողական և գումարի հարցում գերազանց։
Ձեր քիթը ուղիղ և ծայրը մի քիչ բարձր է. Դուք ամեն ինչում բծախնդիր եք և հակված եք մանրակրկիտ ուսումնասիրելու այն ոլորտը, որտեղ աշխատում եք։ Նման մարդիկ տրամաբանորեն են մտածում բոլոր իրավիճակներում, հետևաբար՝ հեշտությամբ ելք են գտնում ցանկացած իրավիճակից։ Միակ դժվարությունը, որը ոչ մի կերպ չեք կարող հաղթահարել, ձեր զգացմունքների արտահայտումն է։
Այն մարդիկ, ովքեր ունեն միջին հաստության կամ դասական ձևի շուրթեր ռացիոնալ մտածելակերպ ունեն: Դուք կյանքում ունեք կոնկրետ նպատակներ, գիտեք ձեր արժեքը և հաղթահարում եք ձեր ճանապարհին հանդիպող բոլոր խոչընդոտները: Թիմում ձեզ գնահատում և հարգում են։
Պատվելի Թամար
Կլորավուն դեմք ունեցող մարդիկ բարի, խաղաղ և ընկերասեր են, ովքեր գրեթե միշտ ուրիշի շահերը վեր են դասում իրենցից և չեն հանձնվում նույնիսկ կյանքի դժվարին պահերին: Մարդիկ ձեզ շատ են վստահում: Դուք ակնկալում եք օգնության արձագանք, բայց ավաղ չեք ստանում բավարար պատասխան ձեր ջանքերի համար:
Ցածր ճակատը ցույց է տալիս, որ ձեզ մոտ զարգացած է համառությունը, հաստատակամություն և աշխատասիրություն: Դուք ձեր ջանքով եք հասնում ձեր նպատակներին։
Թեթևակի կամարակապ և միջին երկարության հոնքերը էքստրավերտ բնավորության նշան են. դուք այնպիսի կենսական էներգիա ունեք, որ պետք է այն կիսեք ուրիշների հետ։ Դուք հաճախ եք զբաղվում կամավորությամբ կամ բարեգործությամբ, սիրում եք օգնել մարդկանց:
Դուք փոքր աչքեր ունեք, ինչը նշանակում է, որ դուք հաճախ ինքնակամ եք, խոժոռ, ինչպես նաև կամակոր և մի փոքր էլ ինքնահավան։ Դուք նաև շատ մշտական եք, ճշտապահ և հանգստություն եք հաղորդում։
Մի փոքր կորացած ներքեւ ծայրով հարթ երկարաձգված քթի տերերն առանձնանում են կանացիությամբ: Դուք հեշտ ճանապարհներ չեք փնտրում, դրա համար միշտ հասնում եք ձեր նպատակներին։ Արտաքինից դուք կարող եք լուրջ թվալ, բայց իրականում դուք աներևակայելի հոգատար և համբերատար եք սիրելիների նկատմամբ։
Քանի որ դուք ունեք փոքր բերան և միջինից փոքր շրթունքներ, դուք հավասարակշռության և ցանկացած խնդիր լուծելու առողջ մոտեցման ներկայացուցիչ եք: Ձեզ համար դժվար է բարկանալ, բայց հեշտ է ձեզ ծիծաղեցնել՝ դուք աշխարհին լավատեսորեն եք նայում: Միևնույն ժամանակ, դուք միշտ զգայուն եք քննադատության նկատմամբ, քանի որ գիտեք, որ այն կողքից ավելի լավ է երևում։ Ձեր ուժեղ կողմը մարդկանց լսելու կարողությունն է: Գեղեցիկ ձևի բարակ և նեղ շուրթերը վկայում են նրա ազնվության և համեստության մասին: Այս կանայք շատ առատաձեռն են և ամենևին էլ վրեժխնդիր չեն։
Ընկեր Լուսինե
Դուք երկարավուն դեմք ունեք: Նման արտաքին ունեցողները հաճախ պետական և ղեկավար պաշտոններում են, դուք հիանալի կազմակերպիչներ եք։ Երկարավուն դեմքը վկայում է հավասարակշռված բնավորության, նպատակասլացության և զգայունության մասին։ Դուք խոհեմ եք և հաշվենկատ:
Կոր ճակատ ունեցողները իրական մարդկային մագնիսներ են. Դուք գրավում եք դրական հույզեր և ուրախ պահերը։ Երբեմն դուք տառապում եք, քանի որ կան մարդիկ, ովքեր նախանձում են ձեր դրական էներգիային և փորձում են նվազեցնել այն բառերով, որոնք վիրավորում են ձեզ:
Հոնքերի կլորացված մազի աճման ձևը, առանց ծռմռումների և բավականին երկար, խոսում է մարդու ներքին փափկության և բարության մասին, բայց հենց դուք եք հաճախ կախվածության մեջ ընկնում ուրիշների կարծիքներից:
Քանի որ դուք մեծ աչքեր ունեք, կարող եք պարծենալ բարիությամբ։ Հիմնականում դուք քաջ և համարձակ եք։ Գիտեք, թե ինչպես արագ որոշումներ կայացնել։ Բացի այդ, դուք ունեք մի քանի տարբերվող հատկանիշներ՝ լավատեսություն, բարյացկամություն և լավ բնավորություն:
Կլոր կամ թեթևակի ընդլայնված քիթ ունեցողները ունեն բուռն բնավորություն: Դուք պատրաստ եք ուրիշներին ծիծաղեցնել, նաև դուք էլ եք սիրում շատ ծիծաղել։ Միևնույն ժամանակ, դուք շատ խելացի և զգայուն եք, հաճախ կախված եք հոգեբանությունից, փիլիսոփայությունից և ճշգրիտ գիտություններից։
Ըստ ֆիզիոգնոմիայի՝ բարակ շուրթեր ունեցողներին կարելի է դասել որպես զուսպ, ընկղմված ձեր մտքերի մեջ, իսկ երբեմն կարող եք փակվել աշխարհից: Որպես կանոն, դուք փիլիսոփայական մտածողություն ունեք և ինքնաբավ անձնավորություն եք։ Աղմկոտ շրջապատի և միայնության միջև դուք միշտ կնախընտրեք երկրորդ տարբերակը։ Բարակ շուրթեր ունեցողները սիրում են շատ կարդալ և զբաղվել արվեստով։