Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում

Ես ծնվել եմ Երևանում, իմ մանկությունը անցել է Թբիլիսիում նաև Երևանում։ Մայրիկիս ընտանիքը արմատներով Վրաստանից է Թբիլիսի քաղաքից։ Ինչքանով ես և իմ տատիկը գիտենք իմ նախապապը վրացահայ է եղել։ Ցավոք սրտի նրա մասին շատ տեղեկություն չունենք։

Tbilisi, Georgia, 4-Day Travel Guide: Where to Go, Eat, Stay, and Party
BERIA SQUARE, TBILISI, GEORGIA AERIAL VIEW & ORIGINAL 1941 PRESS PHOTO |  eBay
Թբիլիսի 1941թ

Գիտեմ միայն այն, որ նա շուտ է մահացել։ Իմ տատիկի հայրը մեծացել է որբանոցում։ Նա ապրել է Թբիլիսիում, ճարտարապետ է եղել մասնագիտությամբ։ 1941թ նա մասնակցել է կռվին՝ Ստալինգրադ քաղաքում և վիրավորվել է։ 1946թ ամուսնացել է հայ կնոջ հետ, ով Դսեղ գյուղից է եղել։

Դսեղ գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին | Aniarc
Դսեղ գյուղ

Տատիկս իր քույրիկի և եղբոր հետ մեծացել են Թբիլիսիում։

1972թ տատիկս ամուսնացել է պապիկիս հետ և ստեղծել է իր ընտանիքը։

1974թ ծնվեց իմ մայրիկը

1977թ ծնվեց իմ մորաքույրը

1978թ ծնվեց իմ մյուս մորաքույրը

1995թ տատիկիս ամբողջ ընտանիքը տեղափոխվեց Երևան քաղաք։ Այդ ժամանակվանից մենք բնակվում ենք այստեղ։

Մայրիկս ամուսնացավ հայրիկիս հետ, ով Եղվարդից էր, նա ապրում էր Երևանում։ Հայրիկիս ծնողները ռուսաստանից՝ Կրասնոդար քաղաքից են եղել։ Հայրիկիս ծնողները 1984թ տեղափեխվել էին Կրասնոդարից Եղվարդ։ Նա պատմել է, որ իր տատիկը հունացի է եղել, ով ամուսնացել էր իմ նախապապիս հետ, ով հայ է եղել։ Միայն այդքանը գիտեմ։

Ես ինձ համարում եմ հայ, որովհետև չնայած նրան, որ իմ նախնիները ի ծնե Վրաստանից են, նրանք միևնույն է հայ են և ես հպարտ եմ դրանով և երջանիկ եմ, որ ծնվել եմ այս ընտանիքում և այս քաղաքում։

Ереван | Красивые места, Турист, Пейзажи

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *