Աբովյանի տուն-թանգարան

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան, գործում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում։ 1938 թվականի ապրիլի 25-ին ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ Խաչատուր Աբովյանի տունը Քանաքեռում վերակառուցվեց և վերածվեց տուն-թանգարանի։ Թանգարանը սկսեց գործել 1939 թվականի նոյեմբերից։


Պատմություն

Խաչատուր Աբովյանի տուն֊թանգարանը գտնվում է Քանաքեռում, որը, Հայաստանի ամենահին բնակավայրերից մեկը լինելով, բավականին մոտ է մայրաքաղաք Երևանին, և միևնույն ժամանակ քաղաքից բարձր է 300 մետրով։ Քանաքեռն այն վայրերից մեկն է, որը պետք է պարտադիր տեսնել Երևան այցելելու դեպքում։ Մարդիկ, սակայն, Քանաքեռ են բարձրանում ոչ միայն քաղաքի այդ հատվածով հիանալու, այլ նաև տեսնելու այն տնակը, որտեղ իր մանկությունն ու պատանեկությունն է անցկացրել Խաչատուր Աբովյանը։ Աբովյանի նախնիներն այս տանը բնակություն են հաստատել Կովկասի լեռնականների հետապնդումներից խուսափելու ճանապարհին։ Աբովյանների տոհմն ի վիճակի է եղել այս տանը հաստատվել Խաչատուր Աբովյանի պապի՝ Պարոն Ապովի շնորհիվ։ Պարոն Ապովն է եղել այն մարդը, ով շուրջ 200 տարի առաջ, քարը քարին դնելով, իր ընտանիքի համար տանիք է ապահովել և կառուցել հարթ տանիքով, միահարկ այս տունը։ Տան պատերի ներսում տարբեր մեծության խորշեր են բացված, որ ծառայել են լույսի ճրագներ ու կենցաղային տարբեր իրեր տեղադրելու համար։ Վերակառուցման ընթացքում ամրացվել են պատերը, վերանորոգվել պատշգամբի փայտե ճաղերն ու բազրիքները, պատուհանների փեղկերը, դռներն ու թոնիրը։ Տունը կահավորվել է Ապովենց հետնորդների մոտ պահպանված և այն ժամանակներին բնորոշ կենցաղային իրերով։ Պարոն Ապովի ավագ որդու՝ Հարությունի ընտանիքը երկար է հաստատված մնում Քանաքեռում, մինչդեռ կրտսեր որդու՝ Ավետիսի ընտանիքն այդքան հաջողակ չի գտնվում և ընտանիքից միայն Խաչատուրն է ողջ մնում։

Տունն իր հյուրընկալ հարկի տակ բազմաթիվ հոգևորականների և մտավորակկանների է ընդունել։ Այցելուների թիվն, անշուշտ, աճել է Խաչատուր Աբովյանի հռչակի տարածումից հետո։ Նշված այցելուների թվում են եղել Ֆրիդրիխ Պարրոտը, Ֆրիդրիխ Բոդենշտեդտը, Կառլ Կոխը, Հերման Արիխը, Ավգուստ Հաքստհաուզենը և այլք։ Հայ մեծանուն գործիչներից այցելուների թվում են եղել Միքայել Նալբանդյանը, Ստեփանոս Նազարյանը, Պատկանյան եղբայրները, Կոմիտասը, Մառը, Լեոն, Հովհաննես Թումանյանը, Ասքանազ Մռավյանը, Աղասի Խանջյանը և ուրիշներ։ Հայ ժողովուրդը, հավատարիմ մնալով դարերից եկած իր ավանդույթներին, իր մեծագույն գործչի տունը դարձրել է ուխտատեղի։ Հենց այս ավանդույթին հավատարիմ մնալով է Աբովյանի թանգարանը բացվում քանաքեռցի Աբովյանների տոհմական տանը, որտեղ ծնվել էր Խաչատուր Ավետիսի Աբովյանը (1809-1848 թթ.)։

Ուշագրավ է նշել, որ Խաչատուր Աբովյանի հորեղբոր թոռը՝ Արտեմ Աբովյանը, ում ընտանիքը երկար ժամանակ ապրել է այս տանը, ծանրաբեռնված ընտանիքի հոգսերով, ստիպված է լինում տան պատշգամբը պատով փակել և այն դարձնել սենյակ։ Հայ հասարակությունը, սակայն, ուրախությամբ չի ընդունում այս քայլը և, Արտեմ Աբովյանը ստիպված է լինում քանդել պատը և տունը թողնել այնպիսիսին, ինչպիսին այն եղել էր նախկինում՝ կշտամբանքները դադարեցնելու համար։ Արտեմ Աբովյանն իր ներդրումն ունի նաև տունը թանգարանի վերածելու գործում։ Հայաստանի լուսավորության ժողկոմ Ասքանազ Մռավյանը 1927 թվականին գալիս է Քանաքեռ և խնդրում Արտեմ Աբովյանին վաճառել Աբովյանների հայրական տունը՝ այն թանգարան դարձնելու նպատակով։ Տանտերը, խորին վիրավորանք ապրելով առաջարկից, պատասխանում է, որ տունն ազատ է այցելուների համար։ Այս որոշումից հետո ամբոխների անվերջանալի հոսք է սկսվում դեպի Աբովյանների տուն։ Համաձայն շրջանառվող լեգենդի, մարդիկ իրենց սրտում կուտակված բառերն ու սրտից բխած խոսքերն էին թողնում տան պատերին և հետդարձի ճանապարհին իրենց հետ պարտադիր մի բուռ հող էին վերցնում։ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Աղասի Խանջյանը 1934 թվականին գալիս է Քանաքեռ՝ բերքահավաքի ընթացքին հետևելու և, իր այցի շրջանակներում, գնում է Ապովենց տուն և, տանը ոչ ոքի չգտնելով, 5֊10 րոպե նստում է մուտքի մոտ ու հեռանում։

1938 թվականի ապրիլի 25֊ին՝ ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհուրդը, որոշում է ընդունում Խաչատուր Աբովյանի մահվան 90֊ամայակի առիթով։ Ի նշանավորումն Խաչատուր Աբովյանի մահվան 90֊ամյակի որոշեց․

1․Գրողի տունը Քանաքեռում վերակառուցել և դարձնել նրա կյանքն ու գործունեությունը ցուցադրող թանգարան։Երևանում, գրականության թանգարանին կից, ստեղծել ցուցահանդես՝ նվիրված գրողի կյանքին ու ստեղծագործությանը։

2․Ժողկոմխորհի ֆոնդից այդ նպատակի համար բաց թողնել 19 000 ռուբլի։

Պապովենց տանն այդ ժամանակ արդեն 10 տարի էր, ինչ ոչ ոք չէր ապրում։ Կոտայքի շրջսովետի գործկոմի լուսբաժինը ժամանակ չի կորցնում և սկսում է թանգարանի ձևավորման աշխատանքները՝ պատերից կախելով պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի, Ստեփան Նազարյանցի դիմանկարները, ինչպես նաև Աբովյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող այլ տարեթվեր։ Քանաքեռի դպրոցի ուսուցիչ Էդուարդ Հովհաննիսյանը նշանակվում է նոր ձևավորվող թանգարանի ոչ հաստիքավոր վարիչ։ Նրա աշխատանքի մեջ էր մտնում ազատ ժամանակ ունենալու դեպքում թանգարանը բացելն ու այցելուներին գրողի կյանքի վերաբերյալ պատմելն էր։ Հետագայում թանգարանը ղեկավարել են Վիկտոր Զաքարյանը, Նատալյա Սարգսյանը, Նինել Գևորգյանը, Անիկ Շահբազյանը, Սիրուշ Աբովյանը, Օնիկ Տայանը, Ռաֆիկ Դալլաքյանը, Լ․ Երիցյանը և ուրիշներ։

Կից տարածքում 1979 թ. կառուցվեց նաև թանգարանի նոր մասնաշենքը (ճարտարապետ` Լիպարիտ Սադոյան), որի ծավալն ամբողջությամբ բարձրացված է գետնի մակերեսից` Խաչատուր Աբովյանի տոհմական բնակարանի վրա։ Թանգարանի շենքի հյուսիսային երկհարկանի մասում տեղադրված են ցուցասրահները, դահլիճն ու աշխատասենյակները։ 2005 թվականին այն հիմնանորոգվեց։

Ցուցադրություն

Թանգարանի ստեղծման օրվանից, այնտեղ ցուցադրված են Աբովյանի ձեռագրերը, որոնք թանգարանին են հանձնել գրողի ժառանգները։ Ձեռագրերը, սակայն, ժառանգների միակ ներդրումը չեն ցուցահանդեսի կազմավորման գործում։ Նրանք թանգարանին են հանձնել նաև Խաչատուր Աբովյանի միակ դիմանկարը, որը նկարել էր մերձբալթյան նկարիչ Մայդելը։ Այս նյութերը թանգարանին հանձնելու պարտավորությունն իրենց վրա վերցրել էին Աբովյանի թոռներ Լեոն, Վիկտորյա, Շուշանիկ Աբովյանները և նրանց ավագ եղբայրը՝ Կոնստանտինի զավակ Վարդան Աբովյանը։

Ապովենց թանգարան դարձած տան դռները վեջնականապես բացվում են 1939 թվականին։ Արդեն առկա ցուցանմուշներին լրացնելու է գալիս գրականության թանգարանի կազմակերպած ցուցահանդեսը։

Թանգարանն իր գոյության 4 տասնամյակից ավելի տարիների ընթացքում հանդիսացել է մեծն գրողին հիշելու և պատվելու լավագույն վայրը։ Թանգարանը բազմիցս վերանորոգելու նպատակն է եղել Ապովենց տանն իր նախկին տեսքը հաղորդելը և ցուցահանդեսում Աբովյանին լավագույն ձևով ներկայացնելը։

Հիմնանորոգումից հետո ցուցադրությունը համալրվեց մեծ հետաքրքրություն ներկայացնող վավերագրերով, որը բաղկացած է 12 բաժիններից՝ սկսած ծննդավայր Քանաքեռից, Էջմիածնում, Ներսիսյան դպրոցում, Դորպատում ուսումնառության տարիներից, 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի պատմությունից, Արարատ լեռը բարձրանալու գրական, բանահավաքական գործունեությունից մինչև «Անհայտ բացակայությունը»։

Հիմնական ֆոնդում հաշվառված է ավելի քան 650 առարկա՝ գրողի գրական, մանկավարժական, գիտական և հասարակական գործունեության մասին պատմող ցուցանմուշներ, նրա երկերի անդրանիկ և հետագա տարիների հրատարակություններ, թարգմանություններ, ձեռագրեր, գրողին նվիրված արվեստի գործեր և այլն։ Ներկայացված են գեղանկարչության առարկաներ, գծանկարներ, քանդակներ, կիրառական արվեստի առարկաներ, հնագիտական, կենցաղի և ազգագրական առարկաներ, լուսանկարներ և փաստաթղթեր։ Հիշատակության են արժանի գրողի որդու՝ Վարդանի ջութակը, հայ անվանի նկարիչներ Գևորգ Բաշինջաղյանի, Երվանդ Քոչարի, Էդուարդ Իսաբեկյանի և այլոց կտավները, հնատիպ և հազվագյուտ հրատարակություններ։

Ցուցադրված են «Վերք Հայաստանի»վեպի առաջին և հետագա հրատարակությունները, նմուշներ գրողի ձեռագրերից, թարգմանություններ, նամակներ, խնդրագրեր, հոդվածներ և Խաչատուր Աբովյանի կյանքն արտացոլող հայ արվեստագետների ստեղծագործություններ:

Հասցե

Թանգարանը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում, Քանաքեռի 2-րդ փողոցի համար 5 հասցեում։

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ

Հայրենեան. Հարսանիք — YouTube

Հարսանիքը յուրաքանչյուր մարդու կյանքում եզակի տոն է, և յուրաքանչյուրը սրտի տոփյունով է սպասում այս իրադարձությանը: Իհարկե, յուրաքանչյուր երկիր պահանջում է իր մշակույթին համապատասխան ավանդույթներ ու սովորություններ որոնց մի մասը ժամանակի ընթացքում կամ չի պահպանվում կամ փոփոխվում է:

Խոսելով հայկական հարսանիքի մասին` հարկ է նշել, որ ավանդույթներ այստեղ որոշակի չափով պահպանվել են, իսկ թե որոնք են դրանք, և հատկապես որ մասն է փոփոխվել: Հնում հայերը հարսանիքների համար հարմար ժամանակ էին համարում աշունն ու ձմեռը, քանի որ գարնանն ու ամռանը մարդիկ հիմնականում զբաղված էին գյուղատնտեսական աշխատանքներով: Եթե մեզ համար անչափ կարևոր էր հարսանյաց օրվա ընտրությունը, իսկ դա մասնավորապես լինում էր շաբաթ օրը, ապա այժմ հարսանյաց հանդիսությունը կարելի է նշանակել յուրաքանչյուր օր` անկախ ամսից ու տարվա եղանակից:

Նախ տեղի է ունենում խնամախոսություն, որի ընթացքում տղայի ազգականները  աղջկա ծնողներից պետք է ստանան տղայի հետ ամուսնացնելու համաձայնությունը: Սրան հաջորդում է “Խոսքկապը”-ը`նշանադրությանը հաջորդող արարողություն, որի հիմնական նպատակը ապագա հարսնացուի ու փեսացուի ծնողների պաշտոնական ծանոթությունն է: Այս ամենից հետո հարաբերությունները մտնում են այլ փուլ, որի գիտական անվանումն է “Նշանադրություն”, որի ընթացքում հարսն ընդունում է որևէ զարդ` ի նշան տվյալ երիտասարդի հետ ամուսնանալու համաձայնության: “Հղե կտրել”, այսպես է կոչվում այն արարողությունը, որի ընթացքում ամուսնացող կողմերը պայմանավորվում են հարսանիքի ժամկետի շուրջ: Մինչև պսակի արարողությունը հնում գոյություն է ունեցել հալավօրհներքի արարողություն, որի ժամանակ օրհնվում էին հարսի ու փեսայի մատանիները: Հնում հայերը ունեին նաև մի ավանդույթ, որը ներկայումս արդիական չէ. Խոսքը “շորձևքի”-ի մասին է` հարսի շորը ձևելու արարողություն, երբ կանայք հարսանեկան զգեստը ձևելիս կտորից մի փոքր հատված կտրում էին և աղջիկներից յուրաքանչյուրին տալիս ինչ-որ մաս կարելու առաջադրանք: Եվս մեկ ավանդույթ, որը կորցրել է իր արդիականությունը. դա “ազբանստումի”-ի արարողակարգն է, երբ հարսանիքին նախորդող օրը փեսայի ամուրի ընկերների միջև աճուրդով որոշվում է ազապբաշին` մակարապետը: Այժմ փեսան պարզապես ընտրում է հարսանիքի մակարապետին:  Հայկական լեռնային գյուղերում պահպանվել է մի ավանդույթ, որը թերևս սակավ է հանդիպում քաղաքներում կամ ընդհանրապես չկա: Խոսքը “Եզնմորթեք”-ի մասին է , երբ հրապարակային մորթում են խոշոր եղջրավոր կենդանուն` հարսանեկան հանդիսության համար մսացու ապահովելու համար:
Այսպիսով, հարսնառ (հարսի հետևից ուղևորվող փեսայի կողմի պատվիրակության ծիսական երթ) գնալուց առաջ քավորի հետևից երաժիշտների ուղեկցությամբ պատվիրակություն է ուղարկվում:
Հնում հարսանեկան մեքենաների թափորը չեր կարող բաղկացած չլինել “աղվեսից”, որը պետք է նախապես լուր հասցներ հարսի ընտանիքին հարսնաքավորների գալու մասին: “Աղվեսին” թշնաբար էին դիմավորում, քանի որ նրա առաջադրանքներից մեկը հավանոցից հավ գողանալն էր: Հետագայում հավն ուղղակի նրան պարգևատրում էին` լուրը հասցնելու համար: Ճիշտ է ներկայումս հարսանեկան ոչ բոլոր ծեսերն են պահպանվել, բայց նրանցից շատերն այսօր էլ արդիական են: Օրինակ` հարսի շորը հագցնելու ժամանակ կոշիկի մի զույգի` հարսի ազգականներից մեկի կողմից կատարվող գողությունն է, որը, իհարկե, վերադարձվում է երկար բանակցությունների արդյունքում մի կլորիկ գումար ստանալուց հետո: Կամ “դուռ բռնելը”, երբ հարսի տան դռան մոտ հարսի եղբայրը սրով պահում է դուռը` խոչընդոտելով քրոջ` տնից դուրս հանելը: Կոխ բռնելու ավանդույթը ևս կարելի է հանդիպել շատ գյուղերում, որը ենթադրում է փեսայի ծնողների կամ ընտանիքի տարեցների միջև մենամարտ փեսայի տան բակում նորապսակներին դիմավորելու ժամանակ, որտեղ, որպես կանոն, հաղթում է կինը: 
Շեմի ծեսերի մասն են կազմում նաև նորապսակների ուսերին լավաշ գցելը, մեղր հյուրասիրելը, նրանց գլխին ցորեն, քաղցրավենիք շաղ տալն ու ափսե կոտրելը: Հայակակն ավանդական հարսանիքներում կարևորագույն մաս են կազմում հարսի և փեսայի երջանկության և բարեկեցության համար կենացները, որտեղ շատ հաճախ լսվում են “մի բարձի ծերանաք” արտահայտությունը: Կենացներ առաջարկելու և ըմպելու պատվավոր կոչումը ստանձնում է նախապես ընտրված “Թամադան”: Հարսանիքից հետո կատարվող կարևորագոււյն հանդիսությունը հարսի ծնողների կողմից տրվող օժիտի արարողությունն է: Հնում այն ամենը կատարվում է հրապարակային, իսկ օժիտը բաղկացած էր անկողնուց , զգեստների մեծ հավաքածուից, ինչպես նաև կենցաղային այլ իրերից ու կահույքից: Այժմ այս ամենը փոխարինվել է տան կամ մեքենայի բանալիներով, երբեմն էլ մեղրամիսը որևէ երկրում անցկացնելու համար տրվող համապատասխան տոմսերով: 
Իսկապես, շատ կարևոր է պահպանել ավանդույթները, որոնք տիպիկ են միայն մեր երկրին ու ժողովրդին: Չէ՞ որ մենք հայ ենք, և պետք է պահպանենք այն, ինչը դարերի միջով հասել է մեզ և մեր միջոցով էլ պետք է անցնի մեր սերունդներին: 

Արցախյան ասույթներ եւ մի քանի բառապաշար

Արցախյան ասույթներ

1. Ուջաղեն մոխերը քամուն չըն տալ: — Օջախի մոխիրը քամուն չեն տալիս:

2. Տոն քընդողեն տոն չինիլ: — Տուն քանդողին տուն չի լինում:

3. Հուվեր կյուլան փախչի, արչեն ճյանգը կընգնե: — Ով որ գայլից փախչում` արջի ճանկն է ընկնում:

4. Կուճի խոխան մորը ծույներեն ա ցավ տամ, մեծը՝ սըրտեն: — Փոքր երեխան մոր ծնկներին է ցավ պատճառում, մեծը` սրտին:

5. Կարթած մարթը տուզնը չի մնալ: — Կրթված մարդը սոված չի մնա:

6.Եղն ու մեղրը շանը տվեն, կերավուչ: – Կարագն ու մեղրը շանը տվին` չկերավ:

7.Արջը ուրան ահան կըկյոռա¯: – Արջն իր ահից կգոռա:

8.Կյիժը կյիժին տեսավ, ճակատը լընացավ: – Գիժը գժին տեսավ` ուրախացավ:

Արցախի բառապաշար

  • Քինալ — գնալ
  • Իկյալ — գալ
  • Ճարել — գտնել
  • Հունց ը՞ս — ինչպե՞ս ես
  • Շտեղանս կյամ — որտեղից ես գալիս
  • Շտեղս քի՞նում կամ քինամ — ուր ես գնում
  • Իրիքնակ — Արև
  • Լյուսնինգա — լուսին

Արկածային տուրիզմ. բառարան

Լեռնագնացություն- ճամփորդություններ, ուղևորություններ դեպի լեռներժայռամագլցում- արկածային տուրիզմի այս բաղադրիչը որոշ չափով նման է լեռնագնացությանը։ Արկածասեր զբոսաշրջիկները կարող են մագլցել ժայռերով ու զմայլվել ժայռերից բացվող տեսարաններով

կիրճագնացություն (canyoning)- բնական նեղ և խորը կիրճերի հաղթահարում է ալպինիստական գույքի միջոցով, չօգտագործելով նավակ: Այլ կերպ ասած կիրճագնացությունը լեռնային գետերի երկայնքով վայրէջքն է

սլեքլայն (slacklining)- արկածային տուրիզմի այս բաղադրիչը կապ ունի նաև ` սպորտային տուրիզմի հետ։ Սլեքլայնը կարելի է ասել մարզաձև է, որի հիմքում ընկած է հատուկ ձգված ժապավենի վրա քայլելու հմտությունը: Սլեքլայն է կոչվում նաև ` մարզաձևում գործածվող ժապավենը

պարապլաներիզմ- պարապլաներիզմը ժամանցային ու մրցունակ թռիչքային մարզաձև է։ Պարապլանը ազատ- թռչող, ոտքով բաց թողած ինքնաթիռ է, որը կառավարում է օդաչուն: Պարապլաներիզմը հաճախ կարելի է շփոթել ,,պարաշյուտ,,- ի հետ։ Բայց սրանք տարբեր բաներ են

ռաֆտինգ- ռաֆտինգը ջրային սպորտի ամենաէքստրեմալ ու ամենազվարճալի տեսակներից մեկն է: Չնայած նրան, որ այն համարվում է սպորտաձև, շատ հաճախ դրանով զբաղվում են ուղղակի հաճույք ստանալու համար ` արկածային տուրիզմի շրջանակներում: ,,Ռաֆտինգ,, տերմինն առաջացել է անգլերեն «raft» (լաստանավ) բառից: Կարելի է ասել ՝ ռաֆտինգը նավարակություն է գետի վրա հատուկ փչովի ռետինե նավակով

սնոուբորդ, սնոուբորդինգ- այս բաղադրիչի էությունը ձյունապատ լանջերից ու լեռներից հատուկ հարմարանքով ՝ սնոուբորդով դեպի ներքև սահելն է։ Ի սկզբանե սա ձմեռային սպորտաձև էր, չնայած առանձին էքստրեմալներ այն հարմարեցրել են ամռանը ՝ սնոուբորդով սահելով ավազոտ լանջերի վրա

սպելեոտուրիզմ- սա քարանձավային տուրիզմն է։ Արկածային տուրիզմի այս բաղադրիչը ներառում է այցելություններ քարանձավներ

հիթչհայքինգ (ավտոստոպ)- ներառում է ավտոստոպով ճամփորդություններ։ Սա տրանսպորտի միջոց է, որը սովորաբար լինում է ` օտարականներին խնդրելով ճամփորդել իրենց մեքենայով։ Նման միջոցով իրականացրած ճամփորդությունը սովորաբար անվճար է լինում։ Եթե հիթչհայքերը ցանկանում է մեքենա կանգնեցնել, նա կարող է ձեռքով նշան անել, կամ պարզապես ցուցանակ պահել ձեռքերում

Զբոսաշրջության տեսակներն ու օբյեկտները. բառարան

Ագրոզբոսաշրջություն- գյուղական զբոսաշրջություն: Ագրոզբոսաշրջության հիմքում ընկած է գյուղական համայնքների մշակութային ժառանգությունը, սովորությունները, ավանդույթներն ու գյուղական կյանքը։ Զբոսաշրջիկները հնարավորություն ունեն ծանոթանալու գյուղական հետաքրքիր կենցաղին:

ազգային պարկ- առողջարանային, ռեկրեացիոն զբոսաշրջության վայրերից մեկը, որտեղ զբոսաշրջիկները կարող են հանգստանալ ու վերականգնվել

ակտիվ զբոսաշրջություն- արկածային, էքստրեմալ զբոսաշրջություն, որը ներառում է նոր, արկածային զգացումներով, ֆիզիկական բարձր ակտիվությամբ

աղետային զբոսաշրջություն- ներառում է ուղևորություններ դեպի բնական, տեխնածին աղետների վայրեր

բիոզբոսաշրջություն (կենսազբոսաշրջություն)- բնության զբոսաշրջության տեսակ է, որի գլխավոր նպատակն է հանգստի ընթացքում դիտել, ճանաչել բուսական ու կենդանական աշխարհը

բնության հուշարձան- բնության պահպանվող տարածք է, որն օժտված է մշակութային ու պատմական յուրատիպությամբգործնական զբոսաշրջություն- ճամփորդություններ կոնֆերանսների, համաժողովների նպատակովզվարճանքի ինդուստրիա- գործունեություն, որը զվարճություն է պատճառում: Զվարճանքի ինդուստրիայի մեջ կարող է մտնել, օրինակ ` քաղաքային տուրիզմը (city tour):

5 армянских храмов возле Севана перевод на 3-x языках

На Севане можно легко сочетать с посещением главных достопримечательностей вокруг озера и близ него – красивых армянских храмов.

Традиционно, расположены они в очень живописных местах. К христианским храмам и монастырям можно съездить как на лучшие смотровые точки восточной Армении.

Սևանում կարելի է հեշտությամբ համադրել լճի շուրջ և նրա մոտ գտնվող գլխավոր տեսարժան վայրեր ՝ հայկական գեղեցիկ տաճարներ այցելելը։

Ավանդաբար, նրանք գտնվում են շատ գեղատեսիլ վայրերում. Դեպի քրիստոնեական վանքեր և վանքեր կարելի է գնալ Որպես Արևելյան Հայաստանի լավագույն Դիտակետեր։

Sevan can be easily combined with visiting the main attractions around the lake and near it – beautiful Armenian temples.

Traditionally, they are located in very picturesque places. Christian churches and monasteries can be visited as the best viewing points of eastern Armenia.

Севанаванк

Севанаванк Սևանավանք Sevanavank

1. Севанаванк – самый красивый монастырь IX века на полуострове Севан с потрясающими видами на озеро и горы. Место очень популярное, поэтому сюда стоит приезжать как можно раньше, в 7-8 утра. Тогда и время погулять по полуострову останется, и туристов будет минимально.

1.Սևանավանքը IX դարի ամենագեղեցիկ վանք է Սևանա թերակղզում ՝ լճի և լեռների հիասքանչ տեսարաններով։ Գտնվելու վայրը շատ տարածված է, ուստի այստեղ պետք է գալ որքան հնարավոր է շուտ, 7-8 առավոտյան. Ապա ժամանակն է քայլել թերակղզում կմնան, եւ զբոսաշրջիկները կլինի նվազագույն:

1.Sevanavank — is the most beautiful monastery of the IX century on the Sevan peninsula with stunning views of the lake and mountains. The place is very popular, so you should come here as early as possible, at 7-8 in the morning. Then there will be time to walk around the peninsula, and tourists will be minimal.

Севанаванк. Листай галерею с фото
ТОП 5 армянских храмов возле Севана
ТОП 5 армянских храмов возле Севана

Севанаванк

2. Айраванк – Монастырский комплекс Айраванк был основан в IX веке. Также находится на самом озере Севан. Небольшой действующий храм и атмосферное место даже в пасмурную погоду. Можно сочетать с посещением Севанаванка.

2.Հայրավանք — Հայրավանք վանական համալիրը հիմնադրվել է IX դարում։ Գտնվում է նաև Սևանա լճում։ Մի փոքր գործող տաճար եւ մթնոլորտային տեղ նույնիսկ Ամպամած եղանակին. Կարելի է համատեղել Սևանավանքի այցելության հետ ։

2.Hayravank – The Ayravank monastery complex was founded in the IX century. It is also located on Lake Sevan itself. A small functioning temple and an atmospheric place even in cloudy weather. It can be combined with a visit to Sevanavank.

Айраванк. Листай галерею с фото
ТОП 5 армянских храмов возле Севана
ТОП 5 армянских храмов возле Севана

3. Кечарис – армянский монастырский ансамбль XI—XIII веков в городе Цахкадзор. Вместо Айраванка, если остановиться в Дилижане, можно выбрать для прогулки монастырь Кечарис. Также здесь расположен популярный армянский горнолыжный курорт, поэтому зимой легко сочетать с активным отдыхом на заснеженных склонах.

3.Կեչառիսը 11-13-րդ դարերի հայկական վանական համալիր է Ծաղկաձոր քաղաքում։ Հայրավանքի փոխարեն, Եթե կանգ առնենք Դիլիջանում, կարելի է ընտրել Կեչառիս վանքը քայլելու համար։ Այստեղ է գտնվում նաև հայտնի հայկական լեռնադահուկային հանգստավայրը, ուստի ձմռանը հեշտ է համատեղել ակտիվ հանգստի հետ ձյունածածկ լանջերում։

3.Kecharis — is an Armenian monastery ensemble of the XI–XIII centuries in the city of Tsakhkadzor. Instead of Airavanq, if you stay in Dilijan, you can choose the Kecharis Monastery for a walk. There is also a popular Armenian ski resort located here, so in winter it is easy to combine with active recreation on snow-covered slopes.

Кечарис

Кечарис Kecharis Կեչառիս

4. Гошаванк – средневековый монастырский комплекс XII—XIII веков в селе Гош, монастырский комплекс в окружении суровых гор и полумраком в храмах. От Еревана добираться далековато, лучше ехать из Дилижана или отелей на озере Севан.

4.Գոշավանքը — XII-XIII դարերի միջնադարյան վանական համալիր է Գոշ գյուղում, վանքային համալիր ՝ շրջապատված խիստ լեռներով և կիսախավար տաճարներով ։ Երևանից հեռու հասնել, ավելի լավ է գնալ Դիլիջանից կամ Սևանա լճի հյուրանոցներից ։

4.Goshavank – a medieval monastery complex of the XII—XIII centuries in the village Gosh, a monastery complex surrounded by harsh mountains and semi-darkness in temples. It’s a long way to get from Yerevan, it’s better to go from Dilijan or hotels on Lake Sevan.

Гошаванк
ТОП 5 армянских храмов возле Севана

Гошаванк Գոշավանք Goshavank

5. Агарцин – Церковь Сурб Григор с восьмигранным барабаном, построенная в XI веке, является самой древней постройкой комплекса. Преодолев извилистую дорогу через заповедный буковый лес, возвышаясь на холмах зеленой долины Иджеванского хребта нашему взору будто сказочный замок открылся монастырь Агарцин! Ухоженная огромная территория, цветущий сад, вкуснейшая гата и чай с медом собственного производства – задержаться здесь можно хоть на полдня!

5.Հաղարծին — XI դարում կառուցված ութանկյուն թմբուկով Սուրբ Գրիգոր եկեղեցին համալիրի ամենահին շինությունն է։ Անտառապատ հաճարենու անտառով ոլորուն ճանապարհը հաղթահարելով, Իջեւանի լեռնաշղթայի կանաչ հովտի բլուրներին մեր հայացքին կարծես հեքիաթային ամրոց է բացվել Հաղարծին վանքը։ Լավ խնամված հսկայական տարածք, ծաղկող այգի, համեղ Գաթա և մեղրով թեյ սեփական արտադրության-դանդաղել Այստեղ կարելի է գոնե կես օր:

5.Haghartsin – St. Grigor Church with an octagonal drum, built in the XI century, is the oldest building of the complex. Having overcome the winding road through the reserved beech forest, towering on the hills of the green valley of the Ijevan ridge, the Haghartsin monastery opened to our eyes like a fairy-tale castle! A well–groomed huge territory, a blooming garden, delicious gata and tea with honey of its own production — you can stay here for at least half a day!

Агарцин. Листай галерею с фото
ТОП 5 армянских храмов возле Севана
ТОП 5 армянских храмов возле Севана

Агарцин Haghartsin Հաղարծին

Առաջադրանք

Մեր թաղը գեղին ետ ինկած թևերեն մեկն է։ Ան փաթթված պզտիկ բլուրի մը երկու թևերը։ Մայր փողոցեն փրթած տուներու այս ծուռումուռ վերելքը, իրարու կռթնած պատերուն թանձր պաշտպանությանը տակ ունի իր նկարագիրը, մասնահատուկ իր գիծերուն մեջ։ Թաղը զուրկ չէ բոլոր այն տարրերեն, որոնք գեղին ամբողջությունը կը շինեն։ Ունի իր հարուստը, իր խելացին, իր պառավներուն և ծերերուն, կույրերուն և անկարներուն պաշտոնական կույտը։ Ունի իր տոնական հաճույքներուն հանրատեղին։ Ունի իր հոտերը, կենդանիները, ձեթհանը, աղբյուրը։ Մեր տունին առջև կա մեծ ալանկը, ուր անցան անդրանիկ մանկության և անոր հետևող առջի պատանությանս ձմեռները, բոլոր այն խաղերով, որոնք առավոտեն կը սկսին, օրհասակի հացովը կ՚ընդհատին։ Գմբեթով փուռին տակ կը հանգչի հին կաղնիին պատմական կոճը, ուր սերունդներ կարգով իրենց տեղերն են ունեցեր։ Հաճի Պաղտրկը ունի ատկե դուրս իր ձեռակերտ կոճն ալ, քիչ մը ավելի բաց, ավելի ետ դուռին մոտիկ։ Հոն կը նստի ան ամեն իրիկուն արևմուտքեն քիչ մը ետքը։

Թաղին հարուստն է։ Մարդ մըն է ան, որ ամէն գեղ գալուս չփոխուելու հանելուկը ցույց կու տա ինծի։ Չճերմկող քիչ մազեր գտակին երկու ծայրերեն միշտ դուրս կրնային։ Արևեն եփած, մասնավոր փայլ առած երեսներուն վրա գիծերը շատ քիչ են։ Միշտ կռնակն է, ամառ ու ձմեռ առանց թևի ապա մը, որ կը գոցե իր մեջքին կեսը։ 

Հակոբ Օշական 

Գրաբար

Մեր թաղը գյուղի ծայրին գտնվող թևերից մեկն է: Այն փաթատված է փոքր բլուրի երկու թևերով: Մայր փողոցից կտռված տները այս ծուռումուռ վերելքը, իրար կռթնած***

Թաղը զուրկ չէ բոլոր այն տարրերին, որոնք գյուղի ամբողջությունը կստեղծեն: Ունի իր հարուստը, իր խելացին, իր պառավներին և ծերերին, կույրերին և անկարներին պաշտոնական կույտը։ Ունի իր տոնական հաճույքների հանրատեղերը։ Ունի իր հոտերը, կենդանիները, ձեթհանը, աղբյուրը։ Մեր տան առջև կա մեծ ալանկը, ուր անցան մանկության և անոր հետևող առջի պատանությանս ձմեռները, բոլոր այն խաղերով, որոնք առավոտեն կը սկսին, օրհասակի հացովը կ՚ընդհատին։

Հաճի Պաղտրկը ունի իր ձեռքով սարքած դուրը իր ձեռակերտ կոճն ալ, միքիչ ավելի բաց, դռանը ավելի մոտիկ:

Այնտեղ նստում է ամեն իրիկուն մայրամուտից քիչ հետո: Թաղի հարուստն է: նա մի մարդն էր, որ ամեն գյուղ գալուս ինձ ցույց էր տալսի չփոխվելու հանելուկը: Չսպիտակող շատ քիչ մազերով, որ գլխարկի տակից միշտ դուս էր գալիս:

Երևանի հին թաղերը

1 Հին Երևանը բաժանված է եղել երեք հիմնական թաղի, որոնք այլազգիների իշխանության շրջանում անվանափոխվել էին` ստանալով թուրքական կամ պարսկական անուններ. Հին թաղ կամ Շահար, Կոնդ կամ Թափաբաշ և Քարահանք կամ Դամիր-Բուլաղ։
Հին թաղն ամենաընդարձակն էր և ընդգրկում էր քաղաքի հյուսիսարևելյան մասը։ Որպես քաղաքի կենտրոն` այստեղ կառուցվել են առաջին տները և հաստատվել առաջին բնակիչները, դա է պատճառը, որ պարսից իշխանության օրոք, կոչվել է Շահար. այսինքն` քաղաք, բուն քաղաք կամ քաղաքի կենտրոն։
Կոնդ (Թափաբաշ)։ Նշանակում է երկայնաձիգ կամ բոլորակ բլուր։ Տարածվում էր քաղաքի արևմտյան մասում, որի սահմանը Հրազդան գետն էր։ Հյուսիսային սահմանը Կոզեռն բլուրն էր` համանուն գերեզմանատնով։ Կոնդից ներքև ընկած էր Ձորագեղ` Դարաքենդ թաղը, որ գտնվում էր Հրազդան գետի ձախակողմյան նեղ հովտում` զառիթափ լանջին։ Վարչականորեն այն Կոնդի բաղկացուցիչ մասն էր, որը նույնպես ուներ մի քանի ենթաթաղեր՝ Վերին թաղ, Ծիրանի թաղ և այլն։ Կոնդի բնակիչները հիմնականում կաշեգործ-արհեստավորներ էին։ Քարահանք (Դամիր-Բուլաղ) թաղամասն իր անունը ստացել է մոտակա քարահանքից, որտեղից քարը տեղափոխում էին քաղաքի կենտրոն` Շահար։ Քարահանքն ընդգրկում էր Նորքի բլրի ստորոտը` Գետառի ձախափնյակը։ Քաղաքի հիմնական թաղերից բացի` կային ևս մի քանի ծայրամասային թաղեր (գյուղեր)։ Դրանցից էր Շիլաչի թաղը, որտեղ տեղակայված ներկատուն- արհեստանոցների վարպետները օգտագործում էին առավելապես կարմիր գույնի ներկեր, որի համար թաղը կրում էր Շիլաչի անունը։ Նույն տրամաբանությամբ` Հրազդանի ձորի ներկատներում օգտագործում էին առավելապես կապույտ գույնի ներկեր, որի պատճառով թաղը կոչվում էր Բոյախչի, իսկ ներկատները` Բոյախանա։ Հետագայում Երևան քաղաքին միացվել են շրջակա գյուղերը, որոնցից առաջինը Ձորագյուղն էր, որը գտնվում էր Հրազդանի ձախ ափին։ Այս ձորը նախկինում կոչվել է Խնկելոյ ձոր, իսկ պարսից իշխանության օրոք թարգմանաբար անվանվել է Դարա-քյանդ։ Այն բաղկացած էր ինքնուրույն թաղերից կամ կիսաթաղերից` Վերին կամ Քարափի, Ստորին կամ Ձորի և Կարբո թաղերից։ Նորքը (Չոլմաքչի թաղ) գտնվում էր քաղաքի հյուսիսարևելյան կողմում։ Նորք նշանակում է նորատունկ այգի, պարտեզ։ Կա նաև անվան մեկ այլ բացատրություն` կապված Նախիջևանի Նորս գյուղի հետ, որի բնակիչները գաղթելով այստեղ` հիմնել են այդ թաղն ու անվանել ի հիշատակ իրենց նախկին բնակավայրի։ Չոլմաքչի անունը բրուտագործ բառի օտարալեզու թարգմանությունն է և մատնանշում է բնակիչների հիմնական արհեստներից մեկը։ Պարսկական տիրապետության շրջանում քաղաքի կազմում այն ներառված չէր, թեև նրա այգիներն ու հանդերը ձուլվում էին քաղաքապատկան հողերին։ Նորք գյուղը քաղաքին միացել է 1837թ.։ Երևանի պատմության մեջ հիշատակվում են նաև այլ թաղերի (մայլա) անուններ, որոնք կազմել են այս երեք հիմնական ու խոշոր թաղերի ենթաթաղերը։ Օրինակ հայտնի էին` Ծիրանի թաղը, Ջուհարենց թաղը, Խանի թաղը, Հացի թաղը, 1 «Հին ու նոր Երևան», պատմական տեղեկագիր գիրք-ուղեցույց, Երևան քաղաքի պատմության թանգարան, Երևան, Հեղինակային հրատարակություն, 2009։ Խոջենց թաղը, Նոր թաղը (Խանլըղ-բաղ)։ Յուրաքանչյուր թաղ իր անվան ստուգաբանության հետ կապված պատմություն ու հիշողություն ունի։
Ուղտերի ննջարան (Դավա- յաթաղ) Երևանը գտնվում էր առևտրական ճամփաների խաչմերուկում։ Այստեղով էին անցնում բազմատեսակ ապրանքներով բեռնված ուղտերի քարավանները, որոնց համար քաղաքում բազմաթիվ իջևանատներ էին կառուցվել։ Քարավանատերերը գիշերում էին քաղաքի ծայրամասերում, որտեղ ամռանը և՛ զով էր, և՛ մատչելի։ Բնականաբար, թաղի հայերեն և թուրքերեն անվանումները բխում էին տեղաբնակ հայերի և այլազգի ուղտապանների լեզվամտածողությունից։ Երևանի այդ հատվածը գտնվում էր ներկայիս Սարի թաղի և Նար-Դոսի փողոցի մերձակա բարձրադիր տարածքում։
Ղանթար Երևան քաղաքի ամենաաշխույժ թաղն էր, որ գտնվում էր ներկայիս Մանկական զբոսայգու տարածքում։ «Ղանթար» արաբերեն նշանակում է շուկայի մեծ կշեռք։ Այստեղ էին գտնվում Երևանի ամենամեծ կշեռքը` ղանթարը, և ամենափոքր կշեռքը՝ միրզան, որոնք պատկանում էին քաղաքի վարչությանը։ Քաղաքի մեծածախ առևտուրը հենց այդ կշեռքներով էր կատարվում, իսկ կշռելու մենաշնորհը կշեռքի տիրոջն էր պատկանում։ Հետագայում այստեղ շուկա կառուցվեց, որը նույնպես Ղանթար կամ Ղանթարի տակ անուններով էր հայտնի։ Այս թաղի մասին մեր օրերում սոսկ հիշողություն է պահպանվել։
Ցախի մեյդան Գտնվում էր Երևանի բերդի փողոցի լայն մասում, որտեղ կար շենքերով շրջապատված մի հրապարակ։ «Մեյդան» պարսկերեն նշանակում է հրապարակ։ Այդ հրապարակում էին կուտակում վառելափայտը (ցախը), որը կույտերով վաճառվում էր հենց տեղում։
Զառաբխանա Զառաբի Խանը Երևանում գործող հին քարավանատներից ամենահայտնին էր։ Այս իջևանատունը Ղանթարի մոտակայքում էր կառուցված և նախատեսված էր օտար երկրներից ժամանող վաճառականների ու քարավանների համար։ Զառաբի Խանի տարածքում բազմաթիվ խանութներ էին գործում` տարաբնույթ ապրանքներ առաջարկող շուրջ 38 կրպակ, ուր մշտապես աշխույժ առևտուր էին կատարում տարբեր ազգության ներկայացուցիչները։ Դալման Հին Երևանի հայտնի թաղամասերից մեկն էր։ Սովորույթի համաձայն` այդպես էին կոչում Դալմայի ջրանցքի մերձակա տարածքը։ Հրազդան գետի աջ ափին տարածված էին խաղողի ու պտղատու ծառերի այգիները, որ հայտնի էին Դալմայի այգիներ անունով։
Փահլա բազար Գտնվում էր նախկին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքում, որը ոլորաձև ձգվում էր դեպի հյուսիս։ Տարածքում մի փոքրիկ հրապարակ կար, նկարիչ Տարագրոսի տան մոտերքում (հիմա չկա այդ տունը), ուր առավոտ կանուխ հավաքվում էին վարձու բանվորներն ու գործավարները, որոնց պարսկերեն փահլա` բանվոր էին անվանում։ Հրապարակը նրանց անունով էլ կոչվում էր Փահլա (ֆահլա) բազար։
Կրիվոյ Այս փողոցը սկիզբ էր առնում մերօրյա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտակայքից` Գետառ գետի ձախ ափի հայկական տների սկզբնամասից։ Այն ձգվում էր հին տների լաբիրինթոսով և կեռմաններով, որի համար էլ կոչվում էր Կրիվոյ (ռուսերեն` ծուռումուռ)։ Փողոցը երկար էր, որին հարող տների բակերը կոչվում էին Կրիվոյ քուչա կամ մայլա։
Չարխ Կոչվում էր նաև Խորհուրդների փողոց անվանմամբ։ Այն սկիզբ էր առնում նախկին քաղաքային բաղնիքի մոտակա հատվածից։ Այդ փողոցի Աբովյանին կից տարածքում բազմաթիվ արհեստանոցներ ու դագաղագործների կրպակներ կային։ Դրանց կողքին գտնվող արհեստանոցում` չարիխի վրա, պատրաստում էին փայտե տարբեր առարկաներ, խաղալիքներ, հիմնակունում` երկաթե ծայր ունեցող հոլեր, որը երեխաները շատ էին սիրում։ Ժողովրդի շրջանում փողոցի այդ հատվածը փայտը մշակող գործիքի անունով էլ կոչվում էր Չարխի։
Բուլվար Բուլվարը երևանցիների համար քաղաքի կենտրոնական զբոսայգին էր։ Բուլվար ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է ընդարձակ, երկայնաձիգ ծառուղի։ Բուլվարը եղել է երևանցիների հանգստի գոտին և զբաղեցրել ներկայիս Հանրապետության և Ստ. Շահումյանի հրապարակները միացնող տարածքը։ Այստեղ է գտնվել «Ֆանտազիա» կինոթատրոնը, իսկ հարավային մասում` ռուսական Սբ. Նիկոլայ եկեղեցին։ Բուլվարի աջ և ձախ կողմերը կառքերի կայանատեղիներ էին։
Այգեստան: Երևանցիներից շատերը դեռևս օգտագործում են «Այգեստան» անվանումը, որը քաղաքի հյուսիսարևելյան կողմում տարածված` Գետառի ձախ ափին մինչև Նորքի բլրաշարքի ստորոտներն ընկած թաղն է։ Այստեղ էին տարածվում Երևանի պտղատու և խաղողի ընդարձակ այգիները։ 1940-ական թվականներին թաղն ընդգրկվել է Երևանի կառուցապատման գոտում և կարճ ժամանակաշրջանում` իր նորակառույց շենքերով, դարձել քաղաքի կենտրոնական մասի բաղկացուցիչ մասը։
Կիլիկիա: Թաղամասը գտնվում է Հաղթանակ կամրջից այն կողմ, ուր ձգվում է Ծովակալ Իսակովի պողոտան։ Անվանակոչումը կապվում է պատմական Կիլիկիայի հետ։ Թաղամասի առաջին բնակիչներն են եղել կիլիկիահայերը։ Թաղամասը կարճ ճանապարհով կենտրոնը կապում է Արարատյան և Աջափնյակի բնակելի զանգվածներին։ Այստեղ են գտնվում «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը, Երևանի կոնյակի գործարանը, Երևանի կենտրոնական ավտոկայանը, պատմական Դալմայի և Սարդարի բաղի որոշ տարածքներ։
Նորագյուղ Կարմիր բերդ, Նորագեղ, ինչպես նաև Գըզըլ Գալի, Թազաքենդ, Կըզըլ Կալա, Ղըզըլ Զալա, անվանումներով հայտնի Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Նորագյուղն անցյալում գտնվում էր Երևանի խանության Կրխբուլաղի մահալում` Հրազդան գետի աջ ափին։ Հայտնի է բերդով-ամրոցով (վաղ երկաթի դարաշրջան) և խոշոր դամբարանադաշտով (միջին բրոնզի և վաղ երկաթի դարաշրջան)։ 1806թ. այստեղ առաջինը պեղումներ է կատարել Պ. Չարկովսկին, 1903թ.` Մ. Զախարյանը, 1909թ.` Է. Ռեսլերը։ Խորհրդային շրջանում Նորագյուղում պեղումներ են կատարել Բ. Պիոտրովսկին, Ս. Եսայանը և ուրիշներ։ Հայտնաբերված հնագիտական նյութերը` խեցեղեն, մետաղյա զենքեր, պերճանքի առարկաներ, վերաբերում են մ.թ.ա 2-1 հազարամյակներին։
N 1 ռադիոկայանին / радиомашт/ կից ավան Այս ավանը գտնվում է Երևան-Սևան մայրուղու աջ կողմում` մեղմաթեք հարթության վրա, թաղված մրգատու և դեկորատիվ ծառերի մեջ։ Այստեղ տները քարակերտ են, քաղաքատիպ ու հարմարավետ։ Այն 1966թ. ունեցել է 383 բնակիչ, որոնք այստեղ են եկել Սևանի և Հրազդանի ենթաշրջանների գյուղերից։ Ժամանակին այն եղել է Աբովյանի շրջանի վարչատարածքային բաժանման կազմում, որն այժմ պատկանում է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին։
Անաստասավան Հայտնի է Երկրորդ գյուղ անվանմամբ, որ գտնվում է Երևանի Շահումյանի գյուղական շրջանում` քաղաքի հյուսիսային հատվածում։ Անաստասավան է անվանվել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1940թ. հուլիսի 24-ի հրամանագրով` ի պատիվ կուսակցական և պետական գործիչ Անաստաս Միկոյանի։ Այժմ ներառվում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի կազմում։
Սպանդարյան: Հայտնի է նաև Երրորդ գյուղ անվամբ, որը գտնվել է Երևանի հյուսիսարևմտյան մասում։ 1931թ. գյուղն ուներ 145, 1945թ.` 895 բնակիչ։ 1947թ. ապրիլի 10-ին վերանվանվել է Սպանդարյան` ի պատիվ հայ հեղափոխական Սուրեն Սպանդարյանի։ Այսօր ընդգրկված է Աջափնյակ վարչական շրջանի մեջ։
Հաղթանակ: Նախկինում թաղը կրել է Չորրորդ գյուղ անվանումը։ Վերանվանվել է 1947թ.` ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում մեր ժողովրդի տարած հաղթանակի։ Մինչև 1965թ. տարածքն ընդգրկված էր Էրեբունի շրջանի կազմում։ 1970թ. Հաղթանակ գյուղն ուներ 3474 բնակիչ։ Գյուղում գործում են 2 միջնակարգ դպրոց, տարեցների և երեխաների տուն-ինտերնատներ, բժշկական կայան։ Հաղթանակ գյուղն այժմ Երևանի տարածքում է` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կազմում։
Շահումյան: Կազմավորվել է Նոր Մալաթիա և Նոր Սեբաստիա ավանների միացումից և քաղաքատիպ ավան համարվել 1953թ.։ Այն քաղաքատիպ ավան էր` համանուն գյուղական շրջանի կենտրոնով։ 1959թ. ձուլվել է Երևան քաղաքին, որն այժմ մտնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կազմի մեջ։
Առաջին մաս, Երրորդ մաս: 1930-ական թթ. Երևանում սկսվում է քիմիական գործարանի շինարարությունը, որի համար նախատեսված տարածքը բաժանվում էր չորս տեղամասերի։ Շինարարական աշխատանքները նախ ընթացել են «Առաջին» մասում, որտեղ կառուցվել է Կաուչուկի գործարանը, և ապա` «Երրորդ» մասում` բնակելի շենքերի կառուցմամբ։ Այստեղից էլ ծագեցին «Առաջին մաս» և «Երրորդ մաս» թաղերի անվանումները, որոնք այսօր Շենգավիթ վարչական շրջանի կազմում են։
Չարբախ: Երևանի նահանգի գյուղերից էր Չարբախը, որը 1938թ. ձուլվել է Երևան քաղաքին` ներառվելով Շահումյանի շրջանի կազմում։ 1939թ. Չարբախ գյուղն ունեցել է 1758 բնակիչ։ Չարբախ անունը տրվել է ի պատիվ Պարսկահայքի Նոր Ջուղա բնակավայրի համանուն թաղից հայրենադարձված բնակիչների, որոնց ջանքերով Երևանում հիմնադրվեց այս թաղամասը։ Համաձայն ժողովրդական մեկ այլ ավանդության` ժամանակին այդտեղ ապրել են աղքատ արհեստավորներ, որոնք աշխատանքից հետո տուն վերադառնալիս տրտնջալով ասել են. «Չար է, չար մեր բախտը», որից էլ առաջացել է թաղի անվանումը։
Ներքին Չարբախ: Երևանից մոտ 5 կմ հարավ, Հրազդան գետի ստորին հոսանքի շրջանում գտնվող գյուղերից էր Ներքին Չարբախը։ 1931թ. միացել է Վերին Չարբախ գյուղին և կազմել Չարբախ գյուղը, որը հետագայում մտել է Երևանի Շենգավիթ, իսկ այսօր` Շենգավիթ վարչական շրջան։
Նոր Արեշ: Մինչև 1960-ական թթ. Երևանի մերձակա բնակավայրերից մեկն էր, որը գյուղի կարգավիճակ ուներ։ Այն իր անունն ստացել է Պատմական Հայաստանի Արեշ գավառից, որն այսօր Ադրբեջանի տարածքում է։ Նուխիից տեղափոխված բազմաթիվ հայ ընտանիքներ, բնակություն հաստատելով այստեղ, ի հիշատակ կորուսված հայրենիքի` գյուղին տվել են Նոր Արեշ անունը։ 1946թ. Նոր Արեշի բնակչության թիվն աճել է` շնորհիվ Սիրիայից, Հունաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից և այլ երկրներից ներգաղթած հայերի։ Նոր Արեշ թաղամասում է գտնվում Էրեբունի ամրոցը։ Տարածքի մի հատվածը (Ազատամարտիկների փողոցից մինչև Էրեբունի ամրոց) վերանվանվել է Արգիշտի թաղամաս։
Բութանիա: Թաղամասն ընկած է Երևանի Երկաթուղային կայարանի դիմաց, որի սահմանները հասնում են մինչև Վարդավառի լիճ` Նոր Արեշ։ Բնակիչների մեծ մասը Պատմական Հայաստանի Բութանիա նահանգից գաղթածներ էին, որ մազապուրծ փրկվել էին Եղեռնից, և դեգերումից հետո հայրենադարձվել։ Երևանում նոր թաղամաս հիմնելով` ի հիշատակ կորուսյալ երկրի անվանել են Բութանիա։
Շորաղբյուր (Շորբուլաղ): Գյուղը մատենագիտության մեջ նշվում է նաև Շորաղբյուր, Շորբուլաղ անուններով։ Գտնվում է Երևանի հարավարևելյան մասում։ 1926թ. ունեցել է 226, 1939թ.` 381, 1959թ.` 536 հայ բնակիչ։ 1965 թվականից սկսած մտել է Երևան քաղաքի շրջագծի մեջ և պատկանել էրեբունու վարչատարածքին։ Տարածքն այժմ վերանվանվել է Մուշավան։
Ջրաշեն: Հայտնի է նաև Տոլկ, Տոլք, Վերին Ջրաշեն, Փալանթյոքան անուններով։ 1926թ. ունեցել է 391, 1939թ.` 568, 1970թ.` 864, 1989թ.` 1456 բնակիչ։ Հետագայում ներառվել է Երևան քաղաքի շրջանագծի մեջ։ Այժմ ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի կազմում։
Ջրվեժ: Հայաստանի հնագույն բնակավայրերից է, որը հիշատակվում է դեռևս 5-րդ դ. աղբյուրներում։ Այն տարածված է Երևան-Գառնի ավտոճանապարհի երկու կողմում` այգիներով ու բանջարանոցներով պատված հարուստ սարահարթում։ 1831թ. ունեցել է 108, 1897թ.` 492, 1936թ.` 749, 1939թ.` 839, 1970թ.` 2877, 1979թ.` 4228, 1989թ.` 5696 հայ բնակիչ, որոնց նախնիները 1828-29թթ. գաղթել են Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից։

Դարձվածքներ, որոնք վերցված են հունական դիցաբանությունից

Աստվածների հայր- Զևս

առակագրության հոմերոս- Եզոպոս

հոմերական քրէիջ- սրտանց ծիծաղ, անզուսպ քրքիջ

հոմերոսի լեզու- հունարեն

Մորփեոսի գիրկն ընկնել- քնել

Տրորայի երգիչ- Հոմերոս

դանայան տակառ- անտակ տակառ, որի մեջ, ըստ հունական դիցաբանության, ջուր լցնելու տաժանակիր աշխատանքի դատապարտվեցին դանայացի ոճրագործ 49 աղջիկները, որոնք սպանեցին իրենց ամուսիններին։ Նշանակում է անօգուտ, անպտուղ, տաժանակիր աշխատանք, միաժամանակ ՝ անվախճան, անվերջանալի։

Պարույր Սևակ «ՀԱՅՈՑ ԼԵԶՈւ»

Եվ ունես խոսքեր ո՛չ միայն հայցի, այլև հատուցմա՜ն,Ո՛չ միայն հոժար և անհիշաչար ձեռքի մատուցման,Այլև հին քենի ու նոր վրեժի դժվարի՜ն խոսքեր,Որ արջի նման խոր քուն են մտնում,Բայց և արջի պես զարթնում են մի օր,Երբ ծայր է առնում եռոցքը արյան՝Կապկելով հոսքը ելման ջրերի: 

Սակայն ավելի հպարտ ես ու շենԱնխարդախ սիրո և մտերմության,Բարու, գեղեցկի, հավատարմության,Խանդաղատանքի և փաղաքշանքի,Կերտման-կառուցման, ձգտումի-ջանքի,Երազիկ վաղվա, Հարաձիգ հուսոԽոսքերով խորունկ, ցոլացիկ ու պարզ,-Յուրաքանչյուրից՝ մի ողկո՛ւյզ, մի խո՜ւրձ, Յուրաքանչյուրից՝ մի երա՜մ, մի պա՜րս:

 նշողել չէզոք բայ Փայլիլ, լոյս արձակել:

հայց գոյական Խնդրանք, հարցում, խնդիր:

հոժար — Պատրաստակամ, իր կամքով մի բան անող (և ոչհարկադրված):

քենի գոյական Հարսին քոյրը (փեսային նկատմամբ):

կապկել ներգործական բայ Ուրիշի ձեւերը կրկնել:

փաղաքշանք գոյական Գգուանք, անուշ խօսք:

կերտում գոյական Կառուցում, ստեղծում:

ՀՈՒՍ — Ուս

ողկո՛ւյզ — խաղողի պոչ

խուրձ գոյական Քաղուած բոյսերու կապոց, փունջ, որայ (ցորենի):

Երամ — թրչունների խումբ

Պարս — մեղուների խումբ