Առաջադրանք

Մեր թաղը գեղին ետ ինկած թևերեն մեկն է։ Ան փաթթված պզտիկ բլուրի մը երկու թևերը։ Մայր փողոցեն փրթած տուներու այս ծուռումուռ վերելքը, իրարու կռթնած պատերուն թանձր պաշտպանությանը տակ ունի իր նկարագիրը, մասնահատուկ իր գիծերուն մեջ։ Թաղը զուրկ չէ բոլոր այն տարրերեն, որոնք գեղին ամբողջությունը կը շինեն։ Ունի իր հարուստը, իր խելացին, իր պառավներուն և ծերերուն, կույրերուն և անկարներուն պաշտոնական կույտը։ Ունի իր տոնական հաճույքներուն հանրատեղին։ Ունի իր հոտերը, կենդանիները, ձեթհանը, աղբյուրը։ Մեր տունին առջև կա մեծ ալանկը, ուր անցան անդրանիկ մանկության և անոր հետևող առջի պատանությանս ձմեռները, բոլոր այն խաղերով, որոնք առավոտեն կը սկսին, օրհասակի հացովը կ՚ընդհատին։ Գմբեթով փուռին տակ կը հանգչի հին կաղնիին պատմական կոճը, ուր սերունդներ կարգով իրենց տեղերն են ունեցեր։ Հաճի Պաղտրկը ունի ատկե դուրս իր ձեռակերտ կոճն ալ, քիչ մը ավելի բաց, ավելի ետ դուռին մոտիկ։ Հոն կը նստի ան ամեն իրիկուն արևմուտքեն քիչ մը ետքը։

Թաղին հարուստն է։ Մարդ մըն է ան, որ ամէն գեղ գալուս չփոխուելու հանելուկը ցույց կու տա ինծի։ Չճերմկող քիչ մազեր գտակին երկու ծայրերեն միշտ դուրս կրնային։ Արևեն եփած, մասնավոր փայլ առած երեսներուն վրա գիծերը շատ քիչ են։ Միշտ կռնակն է, ամառ ու ձմեռ առանց թևի ապա մը, որ կը գոցե իր մեջքին կեսը։ 

Հակոբ Օշական 

Գրաբար

Մեր թաղը գյուղի ծայրին գտնվող թևերից մեկն է: Այն փաթատված է փոքր բլուրի երկու թևերով: Մայր փողոցից կտռված տները այս ծուռումուռ վերելքը, իրար կռթնած***

Թաղը զուրկ չէ բոլոր այն տարրերին, որոնք գյուղի ամբողջությունը կստեղծեն: Ունի իր հարուստը, իր խելացին, իր պառավներին և ծերերին, կույրերին և անկարներին պաշտոնական կույտը։ Ունի իր տոնական հաճույքների հանրատեղերը։ Ունի իր հոտերը, կենդանիները, ձեթհանը, աղբյուրը։ Մեր տան առջև կա մեծ ալանկը, ուր անցան մանկության և անոր հետևող առջի պատանությանս ձմեռները, բոլոր այն խաղերով, որոնք առավոտեն կը սկսին, օրհասակի հացովը կ՚ընդհատին։

Հաճի Պաղտրկը ունի իր ձեռքով սարքած դուրը իր ձեռակերտ կոճն ալ, միքիչ ավելի բաց, դռանը ավելի մոտիկ:

Այնտեղ նստում է ամեն իրիկուն մայրամուտից քիչ հետո: Թաղի հարուստն է: նա մի մարդն էր, որ ամեն գյուղ գալուս ինձ ցույց էր տալսի չփոխվելու հանելուկը: Չսպիտակող շատ քիչ մազերով, որ գլխարկի տակից միշտ դուս էր գալիս:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *