Արցախյան ասույթներ եւ մի քանի բառապաշար

Արցախյան ասույթներ

1. Ուջաղեն մոխերը քամուն չըն տալ: — Օջախի մոխիրը քամուն չեն տալիս:

2. Տոն քընդողեն տոն չինիլ: — Տուն քանդողին տուն չի լինում:

3. Հուվեր կյուլան փախչի, արչեն ճյանգը կընգնե: — Ով որ գայլից փախչում` արջի ճանկն է ընկնում:

4. Կուճի խոխան մորը ծույներեն ա ցավ տամ, մեծը՝ սըրտեն: — Փոքր երեխան մոր ծնկներին է ցավ պատճառում, մեծը` սրտին:

5. Կարթած մարթը տուզնը չի մնալ: — Կրթված մարդը սոված չի մնա:

6.Եղն ու մեղրը շանը տվեն, կերավուչ: – Կարագն ու մեղրը շանը տվին` չկերավ:

7.Արջը ուրան ահան կըկյոռա¯: – Արջն իր ահից կգոռա:

8.Կյիժը կյիժին տեսավ, ճակատը լընացավ: – Գիժը գժին տեսավ` ուրախացավ:

Արցախի բառապաշար

  • Քինալ — գնալ
  • Իկյալ — գալ
  • Ճարել — գտնել
  • Հունց ը՞ս — ինչպե՞ս ես
  • Շտեղանս կյամ — որտեղից ես գալիս
  • Շտեղս քի՞նում կամ քինամ — ուր ես գնում
  • Իրիքնակ — Արև
  • Լյուսնինգա — լուսին

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *