Արկածային տուրիզմ. բառարան

Լեռնագնացություն- ճամփորդություններ, ուղևորություններ դեպի լեռներժայռամագլցում- արկածային տուրիզմի այս բաղադրիչը որոշ չափով նման է լեռնագնացությանը։ Արկածասեր զբոսաշրջիկները կարող են մագլցել ժայռերով ու զմայլվել ժայռերից բացվող տեսարաններով

կիրճագնացություն (canyoning)- բնական նեղ և խորը կիրճերի հաղթահարում է ալպինիստական գույքի միջոցով, չօգտագործելով նավակ: Այլ կերպ ասած կիրճագնացությունը լեռնային գետերի երկայնքով վայրէջքն է

սլեքլայն (slacklining)- արկածային տուրիզմի այս բաղադրիչը կապ ունի նաև ` սպորտային տուրիզմի հետ։ Սլեքլայնը կարելի է ասել մարզաձև է, որի հիմքում ընկած է հատուկ ձգված ժապավենի վրա քայլելու հմտությունը: Սլեքլայն է կոչվում նաև ` մարզաձևում գործածվող ժապավենը

պարապլաներիզմ- պարապլաներիզմը ժամանցային ու մրցունակ թռիչքային մարզաձև է։ Պարապլանը ազատ- թռչող, ոտքով բաց թողած ինքնաթիռ է, որը կառավարում է օդաչուն: Պարապլաներիզմը հաճախ կարելի է շփոթել ,,պարաշյուտ,,- ի հետ։ Բայց սրանք տարբեր բաներ են

ռաֆտինգ- ռաֆտինգը ջրային սպորտի ամենաէքստրեմալ ու ամենազվարճալի տեսակներից մեկն է: Չնայած նրան, որ այն համարվում է սպորտաձև, շատ հաճախ դրանով զբաղվում են ուղղակի հաճույք ստանալու համար ` արկածային տուրիզմի շրջանակներում: ,,Ռաֆտինգ,, տերմինն առաջացել է անգլերեն «raft» (լաստանավ) բառից: Կարելի է ասել ՝ ռաֆտինգը նավարակություն է գետի վրա հատուկ փչովի ռետինե նավակով

սնոուբորդ, սնոուբորդինգ- այս բաղադրիչի էությունը ձյունապատ լանջերից ու լեռներից հատուկ հարմարանքով ՝ սնոուբորդով դեպի ներքև սահելն է։ Ի սկզբանե սա ձմեռային սպորտաձև էր, չնայած առանձին էքստրեմալներ այն հարմարեցրել են ամռանը ՝ սնոուբորդով սահելով ավազոտ լանջերի վրա

սպելեոտուրիզմ- սա քարանձավային տուրիզմն է։ Արկածային տուրիզմի այս բաղադրիչը ներառում է այցելություններ քարանձավներ

հիթչհայքինգ (ավտոստոպ)- ներառում է ավտոստոպով ճամփորդություններ։ Սա տրանսպորտի միջոց է, որը սովորաբար լինում է ` օտարականներին խնդրելով ճամփորդել իրենց մեքենայով։ Նման միջոցով իրականացրած ճամփորդությունը սովորաբար անվճար է լինում։ Եթե հիթչհայքերը ցանկանում է մեքենա կանգնեցնել, նա կարող է ձեռքով նշան անել, կամ պարզապես ցուցանակ պահել ձեռքերում

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *