Զբոսաշրջության տեսակներն ու օբյեկտները. բառարան

Ագրոզբոսաշրջություն- գյուղական զբոսաշրջություն: Ագրոզբոսաշրջության հիմքում ընկած է գյուղական համայնքների մշակութային ժառանգությունը, սովորությունները, ավանդույթներն ու գյուղական կյանքը։ Զբոսաշրջիկները հնարավորություն ունեն ծանոթանալու գյուղական հետաքրքիր կենցաղին:

ազգային պարկ- առողջարանային, ռեկրեացիոն զբոսաշրջության վայրերից մեկը, որտեղ զբոսաշրջիկները կարող են հանգստանալ ու վերականգնվել

ակտիվ զբոսաշրջություն- արկածային, էքստրեմալ զբոսաշրջություն, որը ներառում է նոր, արկածային զգացումներով, ֆիզիկական բարձր ակտիվությամբ

աղետային զբոսաշրջություն- ներառում է ուղևորություններ դեպի բնական, տեխնածին աղետների վայրեր

բիոզբոսաշրջություն (կենսազբոսաշրջություն)- բնության զբոսաշրջության տեսակ է, որի գլխավոր նպատակն է հանգստի ընթացքում դիտել, ճանաչել բուսական ու կենդանական աշխարհը

բնության հուշարձան- բնության պահպանվող տարածք է, որն օժտված է մշակութային ու պատմական յուրատիպությամբգործնական զբոսաշրջություն- ճամփորդություններ կոնֆերանսների, համաժողովների նպատակովզվարճանքի ինդուստրիա- գործունեություն, որը զվարճություն է պատճառում: Զվարճանքի ինդուստրիայի մեջ կարող է մտնել, օրինակ ` քաղաքային տուրիզմը (city tour):

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *