«Էկոզբոսաշրջություն» Մասնագիտական նախագիծ

Երևանի արձանները

Նոյի հուշարձան 

ՆՈՅ – idiscoverarmenia

Նոյի հուշարձան, գտնվում է Երևանում, ՀՀ նախագահի նստավայրի հետնամասում։ Տեղադրվել է 2000 թվականին նստավայրի առջևի մասում, 2011 թվականին ապամոնտաժվել է և տեղափոխվել նստավայրի հետնամաս։

Տղամարդիկ արձանախումբ

Men in Yerevan.jpg

«Տղամարդիկ» արձանախումբ, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ստեփան Զորյան փողոցում, Մարտիրոս Սարյանի հուշարձանի հետնամասում։ Պատկերում է Էդմոնդ Քեոսայանի 1972 թվականին նկարահանած նույնանուն կինոնկարի հերոսներին՝ Սուրենին (դերասան՝ Մհեր Մկրտչյան), Վազգենին (Ազատ Շերենց), Արամին (Ավետիք Գևորգյան) և Սաքոյին (Արմեն Այվազյան), տեղադրվել է 2007-ին։

Հայկ Նահապետի արձան

Հայկ Նահապետի արձան (Երևան) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հայկ նահապետի արձան, գտնվում է Երևանում, Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածում, Գայի պողոտայի մոտ։ Քանդակը սկզբնապես տեղադրվել է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ (1970 թվականին), այնուհետև 1975 թ. տեղափոխվել է ներկայիս վայրը։

Վահագն Վիշապաքաղի հուշարձան

Պատկեր:Վիշապաքաղ.jpg - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Վահագն Վիշապաքաղի հուշարձան, գտնվում է Երևանում` Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիայի փողոցի խաչմերուկի հատվածում, տեղադրվել է 1969 թվականին, ներկայիս վայր տեղափոխվել է 2004 թ.։ Ընդգրկված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Խաչատուր Աբովյանի հուշարձան 

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ – idiscoverarmenia

Խաչատուր Աբովյանի հուշարձան, գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասում, Խ. Աբովյանի տուն-թանգարանի մոտ, տեղադրվել է 1933-ին Աբովյան փողոցում, այնուհետև մի քանի անգամ տեղափոխվել է։ Ներկայիս վայրում տեղադրվել է 1964-ի սեպտեմբերին։ Ընդգրկված է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Սայաթ-Նովայի հուշաղբյուր

Պատկեր:Հուշաղբյուր Սայաթ-Նովային.JPG - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Սայաթ-Նովայի հուշաղբյուր, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի առջևի պուրակում, տեղադրվել է 1963-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Անանիա Շիրակացու հուշարձան

ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ – idiscoverarmenia

Անանիա Շիրակացու հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1963-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Միքայել Նալբանդյանի հուշարձան

Միքայել Նալբանդյանի հուշարձան (Երևան) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Միքայել Նալբանդյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու գրողի անվան փողոցի վերջնամասում, տեղադրվել է 1965 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Ավետիք Իսահակյանի հուշարձան

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ (Երևան) – idiscoverarmenia

Ավետիք Իսահակյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Աբովյան փողոցներին հարող հատվածում, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանից քիչ հեռու, տեղադրվել է 1965-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Արգիշտի արքայի արձան

Արգիշտի Ա.JPG

Արգիշտի արքայի արձան, գտնվում է Երևանի Էրեբունի համայնքում, Էրեբունի թանգարանի դիացի հրապարակում։ Տեղադրվել է 2002 թվականին:

Տիրամայրը մանկան հետ

Տիրամայրը մանկան հետ (քանդակ, Երևան) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

«Տիրամայրը մանկան հետ» («Տիրամայր») քանդակ, գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Մայրության զբոսայգում (Անդրանիկի պողոտային հարող մասում), տեղադրվել է 2004 թվականին։

Սպասում քանդակ

"Սպասում", նկարիչ քանդակագործ Ստեփան Թարյան.JPG

«Սպասում» քանդակ, գտնվում է Երևանում` Օղակաձև զբոսայգում, տեղադրվել է 2000-ին։ Քանդակագործ՝ Ստեփան Թարյան։ Առաջին հիշատակում 1930-ական թվականներ։ Քանդակը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 1,8 մետր է։

Տրդատ Ա

Տրդատ Ա. - Ուիքիփետիա

Տրդատ Ա (մոտ 28 – 88), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 52 թվականից։ Պարթևաց Արշակունի արքա Վոնոն Բ–ի որդին, Պարթևաստանի թագավոր Վաղարշ Ա–ի եղբայրը։ Գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։

Հովհաննես Բաղրամյանի հուշարձան

Bagramyan equestrian statue.JPG

Հովհաննես Բաղրամյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց, տեղադրվել է 2003 թվականին։

Դավիթ Անհաղթի հուշարձան

Պատկեր:David Anhaght (3).JPG - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Դավիթ Անհաղթի հուշարձան, գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Դավիթ Անհաղթի անվան զբոսայգում, Դավիթ Անհաղթի փողոցի վերջնամասում։ Արձանը տեղադրվել է 1985 թվականին։ Ընդգրկված է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Գրիգոր Նարեկացու հուշարձան

Գրիգոր Նարեկացի (3).JPG

Գրիգոր Նարեկացու հուշարձան, գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Տեղադրվել է 2002 թվականին։ Քանդակագործ՝ Սերժ Մեհրաբյան։ Ճարտարապետ՝ Աշոտ Սմբատյան։ Հուշարձանը կառուցված է բրոնզից, գրանիտից, բազալտից:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *