«Աղբի տեղը աղբամանում է» հասարակական նախագիծ

Աղբի առկայությունը մեր կյանքում շատ մեծ է։ Իսկ մենք շատ քայլեր չենք ձեռնարկում աղբը հնարավորինս քչացնելու համար։ Այդ իսկ պատճառով, որոշել եմ սկսել մի նախագիծ, որի շրջանակներում կփորձեմ հնարավորինս քչացնել աղբի առկայությունը, և այնպես անել, որ մեր շրջապատում աղբ չլինի։

Ամեն անգամ քոլեջից վերադառնալիս ես անցնում եմ այս այգիով, որտեղ միշտ մաքուր է լինում, ինչը ուրախացնում է։ Անչափ ուրախ եմ, որ մեր թաղապետարանը հետևում է մեր այգու մաքրությանը։ Բայց կա մի մաս, որտեղ լի է աղբով, իսկ այդտեղի բնակիչները չեն ուզում հավաքել այն, ինչը շատ ցավալի է։ Հուսով եմ, որ մի օր կգա, երբ մեր թաղը և ոչ միայն մեր թաղը այլ նաև մեր քաղաք Երևանը կլինի մաքուր։

yerevan.am | Պաշտոնական կայք | Աջափնյակ վարչական շրջան

Նախագծի քայլերը դեռ շարունակական կլինեն…

Այսօր այդ նույն այգիում, կա մի անկյուն, որտեղ լի է աղբով։ Այդտեղ ապրում են մարդիք, բայց նրանք չեն հավաքում իրենց տան շուրջ, ինչը շատ ցավալի է․․․

Այդ արևին ես և իմ քույրը սկսեցինք հավաքել։ Մեկ ժամվա ընդհացքում ստացանք գեղեցիկ արդյունք՝

Հուսով եմ, որ այդտեղի բնակիչները կպահպանեն մաքրությունը։ 🙂

Նաև մեր նախագծի մասնակիցների աշխատանքները՝ Ռոզա Խաչատրյանի աշխատանքը Աննա Հովսեփյանի աշխատանքը

Անահիտ Ղազարյանի աշխատանքը

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *