Զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները

Յուրաքանչյուր երկրում մշակված են զբոսաշրջային ծառայություն-
ների մատուցման սեփական կանոններ, որոնք, որպես կանոն, ունեն
ընդհանություններ և մի շարք տարբերություններ: Վերջիններիս հիմքում
ընկած են ծառայություններ մատուցող երկրի զբոսաշրջային յուրահատ-
կություննեը, մշակույթը, ազգային որակները: Հայաստանի Հանրապե-
տությունում զբոսաշրջային ոլորտը կարգավորվում է ՀՀ Սահմանադրու-
թյամբ, «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին»
օրենքով, «Քաղաքացիական օրենսգրքով», «Աշխատանքային օրենս-
գրքով» և այլ իրավական ակտերով:

Զբոսաշրջային գործունեության ընթացքում իրավաբանական ան- ձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից մատուցվում են զբոսա- շրջային ծառայություններ: Զբոսաշրջային ծառայությունները բազմազան են. դրանք ուղղված են զբոսաշրջիկների պահանջմունքների բավարար- մանը՝ տեղաբաշխման, հյուրանոցային, տեղափոխման, էքսկուրսային, սննդի կազմակերպման և մատուցման, մշակութային, մարզական բնույ- թի միջոցառումների, հանգստի, զվարճանքի կազմակերպմանը և այլ ծառայություններ: Զբոսաշրջային գործունեությունն իրականացնում են զբոսաշրջային օպերատորը և զբոսաշրջային գործակալը: Զբոսաշրջա- յին օպերատորի գործունեություն են իրականացնում այն անձինք, ովքեր ձևավորում և իրացնում են ՝ շրջագայություններ, կոնգրեսներ, համաժողովներ և նմանատիպ այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման, ինչպես նաև ` դրանց հետ անմիջականորեն կապված ծառայություններ (փոխադրման պայմանագրերի կամ տոմսերի իրացման, հյուրանոցներում տեղերի ամ րագրման, զբոսաշրջիկների տեղաբաշխման, սննդի կազմակերպման և մատուցման)։

Զբոսաշրջիկների հանգստի և ճանաչողական նպատակներով, մասնավորապես ՝ թանգարաններ, հուշարձաններ և այլ զբոսաշրջային օբյեկտների այցելությունների կազմակերպման ծառայություններ։

Զբոսաշրջային օպերատորի մատուցած ծառայությունների ամբողջական համալիր փաթեթը կոչվում է զբոսաշրջային արդյունք, որի խթանման և իրացման գործունեությամբ զբաղվում է զբոսաշրջային գործակալը ՝ տրամադրելով զբոսաշրջային փաթեթ: Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող անձի նկատմամբ պահանջն է գրասենյակային տարածքի առկայությունը ՝ սեփականության կամ օգտագործման հիմունքներով: Գրասենյակը պետք է ունենա զբոսաշրջային օպերատորի անվանումը և գործունեության բնույթը ներկայացնող ցուցատախտակ, հեռահաղորդակցության ժամանակակից միջոցների առկայություն և հաճախորդների համար սպասարկման համապատասխան տեղեր (աթոռ, բազկաթոռ):

Զբոսաշրջային օպերատորի գործունեություն իրականցնող անձը պարտավոր է գրասենյակում ՝ հաճախորդի համար տեսանելի մասում, տեղադրել հետևյալ տեղեկատվությունը.

1. Պետական գրանցման վկայականի պատճենը

2. սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը

3. զբոսաշրջային արդյունքի իրացման համար ձևակերպվող փաս- տաթղթերի օրինակները

4. իր կողմից ձևավորված զբոսաշրջային արդյունքին վերաբերող գովազդային օրինակները

5. Հայաստանը ներկայացնող տեղեկատվական, գովազդային և այլ նյութեր

Զբոսաշրջային գործակալի գործունեություն իրականցնող անձը պարտավոր է գրասենյակում ՝ հաճախորդի համար տեսանելի մասում, տեղադրել հետևյալ տեղեկատվությունը.

  1. Ժամանման երկրները ներկայացնող տեղեկատվական, գովազդային և այլ նյութեր

2. վտանգավոր երկրների ցանկը

3. անձնագրային և վիզային ձևակերպումների վերաբերյալ տեղե- կատվական նյութեր

4. ժամանման երկրների ազգային սովորույթների

5. կրոնական ծեսերի, սրբավայրերի, բնության, մշակույթի, պատմության և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող այլ օբյեկտների, հատուկ պահպանվող հուշարձանների, օրենսդրական, կրոնական պահանջների և արգելքների վերաբերյալ այնպիսի տեղեկատվական նյութեր, որոնք անհրաժեշտ են շրջագայության ընթացքում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *