Զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունների իրավունքները և պարտականությունները

Յուրաքանչյուր երկրում մշակված են զբոսաշրջային ծառայությունների մատուցման սեփական կանոններ, որոնք, որպես կանոն, ունեն
ընդհանություններ և մի շարք տարբերություններ:

Վերջիններիս հիմքում ընկած են ծառայություններ մատուցող երկրի զբոսաշրջային յուրահատկություննեը, մշակույթը, ազգային որակները: Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջային ոլորտը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին»
օրենքով, «Քաղաքացիական օրենսգրքով», «Աշխատանքային օրենս￾գրքով» և այլ իրավական ակտերով:
Զբոսաշրջային գործունեության ընթացքում իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից մատուցվում են զբոսաշրջային ծառայություններ: Զբոսաշրջային ծառայությունները բազմազան
են. դրանք ուղղված են զբոսաշրջիկների պահանջմունքների բավարարմանը՝ տեղաբաշխման, հյուրանոցային, տեղափոխման, էքսկուրսային,
սննդի կազմակերպման և մատուցման, մշակութային, մարզական բնույթի միջոցառումների, հանգստի, զվարճանքի կազմակերպմանը և այլ
ծառայություններ: Զբոսաշրջային գործունեությունն իրականացնում են
զբոսաշրջային օպերատորը և զբոսաշրջային գործակալը: Զբոսաշրջային օպերատորի գործունեություն են իրականացնում այն անձինք, ովքեր
ձևավորում և իրացնում են՝
շրջագայություններ, կոնգրեսներ, համաժողովներ և նմանատիպ
այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման, ինչպես նաև
դրանց հետ անմիջականորեն կապված ծառայություններ (փոխադրման
պայմանագրերի կամ տոմսերի իրացման, հյուրանոցներում տեղերի ամրագրման, զբոսաշրջիկների տեղաբաշխման, սննդի կազմակերպման և
մատուցման):
Զբոսաշրջիկների հանգստի և ճանաչողական նպատակներով,
մասնավորապես՝ թանգարաններ, հուշարձաններ և այլ զբոսաշրջային
օբյեկտների այցելությունների կազմակերպման ծառայություններ:
Զբոսաշրջային օպերատորի մատուցած ծառայությունների ամբողջական համալիր փաթեթը կոչվում է զբոսաշրջային արդյունք, որի խթան￾ման և իրացման գործունեությամբ զբաղվում է զբոսաշրջային գործակալը՝ տրամադրելով զբոսաշրջային փաթեթ: Զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող անձի նկատմամբ պահանջն է գրասենյակային տարածքի առկայությունը՝ սեփականության կամ օգտագործման հիմունքներով:
Գրասենյակը պետք է ունենա զբոսաշրջային օպերատորի անվանումը և
գործունեության բնույթը ներկայացնող ցուցատախտակ, հեռահաղորդակցության ժամանակակից միջոցների առկայություն և հաճախորդների հա￾մար սպասարկման համապատասխան տեղեր(աթոռ, բազկաթոռ):
Զբոսաշրջային օպերատորի գործունեություն իրականցնող անձը
պարտավոր է գրասենյակում՝ հաճախորդի համար տեսանելի մասում,
տեղադրել հետևյալ տեղեկատվությունը.
1. պետական գրանցման վկայականի պատճենը
2. սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը
3. զբոսաշրջային արդյունքի իրացման համար ձևակերպվող փաս￾տաթղթերի օրինակները
4. իր կողմից ձևավորված զբոսաշրջային արդյունքին վերաբերող
գովազդային օրինակները
5. Հայաստանը ներկայացնող տեղեկատվական, գովազդային և այլ
նյութեր
Զբոսաշրջային գործակալի գործունեություն իրականցնող անձը պարտավոր է գրասենյակում՝ հաճախորդի համար տեսանելի մասում, տեղադրել հետևյալ տեղեկատվությունը.
ժամանման երկրները ներկայացնող տեղեկատվական, գովազդային և այլ նյութեր, վտանգավոր երկրների ցանկը,
անձնագրային և վիզային ձևակերպումների վերաբերյալ տեղեկատվական նյութեր,
ժամանման երկրների ազգային սովորույթների, կրոնական ծեսերի, սրբավայրերի, բնության, մշակույթի, պատմության և զբոսաշրջային
հետաքրքրություն ներկայացնող այլ օբյեկտների, հատուկ պահպանվող
հուշարձանների, օրենսդրական, կրոնական պահանջների և արգելքների վերաբերյալ այնպիսի տեղեկատվական նյութեր, որոնք անհրաժեշտ են շրջագայության ընթացքում:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *