Ներքին ու արտաքին փաստաթղթաշրջանառություն (պայմանագիր, կարգագիր, հաշվետվություն, ապրանքագիր) Փաստաթղթերի տեքստին ներկայացվող պահանջները

Տեքստը փաստաթղթի գլխավոր տվյալն է, որը ներկայացնելու հա-
մար այն կազմվում և ձևակերպվում է: Փաստաթղթի կազմման ժամա-
նակ առաջնորդվում են հետևյալ կանոններով: Նախ ճշտում են փաստա-
թղթի նպատակահարմարությունը, նպատակը և լուծման ենթակա հար-
ցերի շրջանակը:

Դա հնարավորություն է տալիս, կառավարչական որոշման ամրագրման համար, ճիշտ ընտրել փաստաթղթի տեսակը, ձևը և
մեծ չափով կանխորոշում է տեքստի շարադրման ոճն ու բնույթը: Այնու-
հետև ուսումնասիրվում են փաստաթղթում առաջ քաշվող հարցերի լուծման եղանակը կանոնակարգող օրենսդրական ակտերը, կառավարու-
թյան որոշումները, գերատեսչական նորմատիվային ակտերը: Հաջորդ
քայլով ձեռնամուխ են լինում փաստաթղթում առաջադրված հարցի էությանը վերաբերող տեղեկատվությունների հավաքմանը, որի համար օգտագործվում են զանազան տեղեկանքներ, հաշվետվություններ, ակտեր,
նամակներ և տեղեկատվության այլ աղբյուրներ: Դրանից հետո, իմանա-
լով, թե օրենսդրական ու նորմատիվային ինչպիսի փաստաթղթերի հի-
ման վրա և ինչպես են լուծվում նման հարցերը և հավաքելով ան-
հրաժեշտ տեղեկությունները, կազմում են փաստաթղթի նախագիծը:
Փաստաթղթավորման պրակտիկայում ձևավորվել են փաստաթղթի
տեքստին ներկայացվող մի շարք ընդհանուր պահանջներ: Ծառայողա-
կան փաստաթուղթն ամենից առաջ պետք է ինչ-որ գործողության դրդի,
համոզի: Կարևոր է նաև, որ ծառայողական փաստաթղթերի ձևակերպումներն իրավաբանական տեսանկյունից լինեն անթերի, փաստա-
թղթերում ամրագրված տեղեկությունները լինեն հավաստի և օբյեկտիվ: Մասնագիտական տերմինների օգտագործման հետևանքով փաստա թղթի տեքստի ընկալման հարցում կարող են որոշակի դժվարություններ առաջանալ, այդ պատճառով դրանց կիրառումն անհրաժեշտ է հնարավորինս սահմանափակել: Այն դեպքում, երբ գրության հասցեատիրոջը տերմինը կարող է անհասկանալի լինել, և այն հնարավոր չէ փոխարինել այլ բառով, փակագծում տրվում է դրա բացատրությունը: Ծառայողական փաստաթղթերին բնորոշ է չեզոք ոճը: Գրությունը, որպես կանոն, վարում են երրորդ դեմքով, եզակի կամ հոգնակի թվով, դերանունները փոխարինում են գոյականներով: Օրինակ ֆիրման խնդրում է, բանկը չի առարկում, կամ՝ ուղարկում են, հնարավոր ենք համարում,
փոխանցում ենք և այլն: Կանոնադրական բնույթի փաստաթղթերում արտահայտվում են միանձնյա կառավարման սկզբունքը և տեքստը շարադրվում է առաջին դեմքով: Օրինակ՝ հրամայում եմ, առաջարկում եմ և այլն: Շոշափված (քննարկված) հարցերի քանակից կախված՝ փաստա-
թղթերը լինում են պարզ և բարդ: Պարզ փաստաթղթերը, որոնք մեկ հարց են պարունակում, բավականաչափ հեշտ է մշակել և ուղարկել կատարման: Բարդ փաստաթղթերը հաճախ մի քանի ինքնուրույն հարց են պարունակում և, որպես կանոն, վերաբերում են մի քանի կատարողների: Բարդ փաստաթղթերի օրինակ են արձանագրությունները,
հրամանները, որոշումները:
Կազմակերպություններում կիրառվող կազմակերպաիրավական բնույ-
թի փաստաթղթեր են համարվում պայմանագիրը, կանոնադրությունը,
հաստիքացուցակը, պաշտոնական հրահանգը: Փաստաթղթերը լինում են
կարգադրական (հրահանգ, հրաման, որոշում, կարգադրություն, հրամա-
նագիր) և տեղեկատվական (քաղվածք, ակտ, զեկուցագիր, եզրակացություն, նամակ, տեղեկանք արձանագրություն, բացատրագիր): Ժամանակակից օրենսդրությունում պայմանագիրը համարվում է քաղաքացիների, քաղաքացիների և կազմակերպությունների, ինչպես նաև
կազմակերպությունների միջև տնտեսական և այլ ամենաբազմազան
բնույթի հարաբերությունները սահմանող հիմնական փաստաթուղթը: Պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքների և պարտականությունների սահմանմանը, փոփոխմանը կամ դադարեցմանը:Պայմանագիրը կարող է կնքվել գրավոր՝ համապատասխան փաստաթուղթ ստեղծելու միջոցով, որը ստորագրում են կողմերը, ինչպես նաև փոստային, հեռագրային, հեռախոսային կապի միջոցներով՝ փաստաթղթերի
փոխանակման միջոցով: Պայմանագիրը, որպես կանոն, ներառում է այն կնքող կազմակերպությունների անվանումները, պայմանավորվող կողմերի ներկայացուցիչների ազգանունը, անունը, հայրանունը, կողմերի
պարտականությունների մասին տեղեկությունները, փոխադարձ հաշ-
վարկների պայմաններն ու ձևերը, պարտավորությունները ժամանակին
չկատարելու դեպքում կիրառվող պատժամիջոցները, պայմանագրի
գործողության ժամկետը: Պայմանագրի վավերապայմաններ են կողմերի ներկայացուցիչների ստորագրությունները, կողմերի կնիքները, գրանցման համարը:
Կարգադրական փաստաթղթերի նախապատրաստումը կարող է
հանձնարարվել մեկ կամ մի քանի կատարողների: Կարգադրական
փաստաթղթերի նախապատրաստումը կատարվում է հետևյալ փուլերով՝
կառավարչական հարցի ուսումնասիրում, փաստաթղթի նախագծի նախապատրաստում, փաստաթղթի համաձայնեցում և ստորագրում: Ստորագրումից հետո փաստաթղթում որևէ փոփոխություն չի թույլատրվում:
Կարգադրությունն իշխանության տարբեր մակարդակների ղեկա-
վարների կողմից ընթացիկ և շուտափույթ լուծում պահանջող հարցերի
միանձնյա վճռման համար հրապարակվող միանգամյա կատարման իրավական փաստաթուղթ է: Կարգադրությունը կարող է վերաբերել
կա՛մ որոշակի անձանց (կազմակերպության որևէ աշխատակցի), կա՛մ
կազմակերպության այս կամ այն ստորաբաժանմանը: Այն ձևակերպվում
է ընդհանուր կամ կարգադրության համար նախատեսված հատուկ
ձևաթղթի վրա: Կարգադրությունն ուժը կորցնում է համապատասխան
հանձնարարականի կատարումից հետո:
Հաշվետվությունը կազմակերպության որևէ աշխատակցի, ստորաբաժանման կամ ողջ կազմակերպության որևէ ժամանակահատվածում
(ամիս, եռամսյակ, տարի, հրամանով սահմանափակված շրջան) կատա-
րած աշխատանքների մասին գրավոր բացատրությունն է վերադասին,
կոլեկտիվի ժողովին և այլն: Հաշվետվությունը կարող է տրվել նաև բանավոր՝ որպես հաղորդում:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *