Դիպլոմային նախագծի ճամփորդություն դեպի Դժոխքի ձոր

👩🏻‍💻Համակարգող՝ զբոսաշրջության բաժնի ուսանողուհի ՝ Վիկտորյա Պողոսյան

🧑🏻‍💻Պատասխանատու ուսուցիչ ՝

📍Վայրը ՝ Արարատի մարզ

📆Օրը՝  Մայիսի 18

✅ Նպատակը՝ իրականացնել դիպլոմային նախագխի գործնական մասը, զբաղվել սպորտային տուրիզմով և ժայռամագլցմամբ։

Նախնական տեղեկատվություն. Ժայռամագլցում Դժոխքի ձորում

Արարատի մարզի հրաշալիքներից է Դժոխքի կիրճը։ Այն երկու կողմից շատ բարձր քարանձավ է, որի միջով հոսում է Արածո գետը։ Այն գտնվում է Երևանից ոչ շատ հեռու` Նախիջևանի սահմանի մոտ։ Այն հայտնի է որպես ժամանակակից քաղաքակրթությունից կտրված մի վայր, որտեղ կան մշակված հետաքրքիր ուղիներ մագլցելու համար: Բարձր ժայռերի արանքում կա հարմար հարթ տարածություն վրան խփելու համար, իսկ կողքը փոքրիկ գետ է հոսում: Սա Հայաստանի ժայռամագլցմամբ զբաղվողների ամենասիրված վայրերից է: Ձորի խորությունը 100-400 մ է, իսկ լայնությունը՝ 1.5-80 մ։ Քայլարշավը սկսվում է Տիգրանաշեն գյուղից։ Ձորը թերևս ամենագեղեցիկներից մեկն է: Ով ժամանակին եղել է Դժոխքի կիրճում, տպավորությունները դեռ երկար կմնան հիշողության մեջ։

Երբեմն քեզ թվում է, թե այլ աշխարհում ես, քաղաքակրթությունից հեռու մի վայրում, որտեղ ոչ ոք չկա, միայն դու և քո խմբի անդամները: Ժայռերի վառ կարմրավուն երանգներն էլ ավելի են կրկնապատկում արշավային փորձը: Ձորում դժվարանցանելի հատվածներ կան. դժոխքի կիրճը ներառված է Թեժքար լեռը բարձրանալու երթուղու մեջ։ Մի հետաքրքիր փաստ կա. շատերն ասում են, որ Հայաստանը լավագույն վայրն է ժայռամագլցման համար։ Ալպինիստների համար մեկ այլ անսովոր վայր է Դժոխքի ձորը։

Կիրճը շատ հարմար է մագլցելու համար, քանի որ չորս կողմից շրջապատված է տարբեր դժվարությունների կարգի ուղղահայաց հարթ ժայռերով։ Այստեղ կատարվում է նաև պարանով ցատկ 65 մ բարձրությունից։ Ժայռամագլցման համար անհրաժեշտ կլինի.

• Ջուր (առնվազն 1 լ)
• Թեթև ուտելիք
• Սպորտային հարմարավետ հագուստ և մարզակոշիկներ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *